ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2018 թվականի N 61-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀO-251-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հունվարի 30-ի N 61 -Աորոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Իրավական ակտի |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«ՀՀ Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի ՆՀ-349 և ՆՀ-350 հրամանագրերն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
2018 թ. ապրիլի 1-ին տասնօրյակ |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդված |
2. |
«Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավաության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
2018 թ. ապրիլի 1-ին տասնօրյակ |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մաս |
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
2018 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«ՀՀ քաղաքացիու-թյան մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |