«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մարտի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 50818097
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
20 մարտի 2018 թ. ք. Կապան |
N 32-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 14-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի փետրվարի 21-ի N 457-Ա հրամանը.
Որոշում եմ.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2015 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար ուղեգրեր տրամադրող մարզային հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը հաստատելու մասին» N 14-Ն որոշումը։
Հայաստանի Հանրապետության |
Վ. Հակոբյան |