ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2018 թվականի N 26-Ա
ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի փորձագետ Աշոտ Գրիգորյանին (համաձայնությամբ) 2018 թվականի հունվարի 17-21-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում Հայաստանի Հանրապետության ագրարային բնագավառի մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցեր քննարկելու, ինչպես նաև Բեռլինում անցկացվող Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումի շրջանակներում կայանալիք գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 10-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Իգնատի Առաքելյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Իգնատի Առաքելյանի և Աշոտ Գրիգորյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Աշոտ Գրիգորյանի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|