ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2017 թվականի N 1537-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1248-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի N 1033-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1248-Ա որոշման հավելվածի`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Դ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը փոխարինել «Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար» բառերով.
2) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» և «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ռ. Գևորգյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի ասիստենտ |
Լ. Գրիգորյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ |
Լ. Դադայան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի դոցենտ |
Ա. Հայրապետյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ |
Մ. Պետրոսյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչ |
Ա. Սալնազարյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ |
Ռ. Սահակյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դոցենտ |
Ա. Սարգսյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Հ. Հարությունյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող |
Զ. Խուկեյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Հ. Գրիգորյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող |
Գ. Գևորգյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Լ. Շահբազյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող |
Զ. Ալեքսանյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
Ս. Ոսկանյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Մ. Օհանյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող»: |
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. դեկտեմբերի 26 Երևան |