ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2014 թվականի N 1524-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքների կանոնակարգման և սահմանափակումների ենթակա ապրանքների լիցենզավորման գործընթացը համակարգող` Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինների (այսուհետ` լիազոր մարմին) ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
4. N 3 հավելվածի 2.24-2.29-րդ կետերով նախատեսված ապրանքային խմբերում նախատեսվող յուրաքանչյուր ապրանքի մասով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվեն լիազոր մարմիններ:
5. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը` համաձայն N 4 հավելվածի:
6. Լիազոր մարմիններին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել կամ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել յուրաքանչյուրի համակարգման ոլորտում գտնվող երրորդ երկրների հետ սահմանափակումների ենթակա ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման ընթացակարգերը` հիմք ընդունելով սույն որոշման 4-րդ կետով հաստատված շրջանակային կարգի պահանջները.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ սահմանված ապրանքախմբերի մեջ ներառված ապրանքների ցանկը` ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի՝ հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշումներով հաստատված ցանկերը:
(6-րդ կետը փոփ. 13.10.16 N 1044-Ն)
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2015 թվականի փետրվարի առաջին տասնօրյակի ավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու էլեկտրոնային լիցենզիաների կամ թույլտվությունների տրամադրման կարգը և ձևերը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 29 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔԱԽՄԲԵՐԻ
1. |
Ապրանքախմբի անվանումը |
1.1. |
Օզոնային շերտը քայքայող նյութեր և դրանք պարունակող արտադրանք, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արգելված են |
1.2. |
Վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
1.3. |
Տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ և տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են |
1.4. |
2001 թ. մայիսի 22-ին ստորագրված Ստոկհոլմի կոնվենցիայի կայուն օրգանական աղտոտիչների Ա և Բ հավելվածների գործողությունների տակ ընկնող բույսերի պաշտպանության միջոցներ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
1.5. |
Փայտանյութ, վերամշակվող թուղթ, ստվարաթուղթ, մակուլատուրա, որոնց արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից: |
1.6. |
Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են |
1.7. |
Ջրային կենսաբանական պաշարների որսի միջոցներ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
1.8. |
Գրենլանդական փոկերի և դրանց ձագերի կաշի, որոնց ներմուծումը արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
(հավելվածը լրաց. 31.08.15 N 983-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔԱԽՄԲԵՐԻ
2. |
Ապրանքախմբի անվանումը |
2.1. |
Օզոնային շերտը քայքայող նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման և ներմուծման դեպքում |
2.2. |
Բույսերի պաշտպանության միջոցներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում |
2.3. |
Վտանգավոր թափոններ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման և (կամ) արտահանման դեպքում |
2.4. |
Հանքագիտության և հնէաբանության հավաքածուներ և հավաքածուների առարկաներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
2.6. |
Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
2.7. |
Կենդանական ու բուսական աշխարհի վայրի տեսակներ, որոնք ընկնում են անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայի գործողությունների տակ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է |
2.8. |
Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ ու դրանց մասեր և (կամ) ածանցյալներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
2.9. |
Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
2.10. |
Չմշակված թանկարժեք մետաղներ, ջարդոն և թանկարժեք մետաղների թափոններ, թանկարժեք մետաղների հանքաքար և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
2.11. |
Հանքային հումքի տեսակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
2.12. |
Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով թույլատրվում է լիցենզիայի հիմքով |
2.13. |
Թմրամիջոցներ և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման և արտահանման դեպքում |
2.14. |
Դեղեր և դեղագործական նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում |
2.16. |
Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքեր, այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սահմանափակ է |
2.17. |
Տեղեկատվության հատուկ տեխնիկական միջոցներ` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է |
2.19. |
Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է |
2.20. |
Մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթեր, արխիվային փաստաթղթերի բնօրինակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
2.21. |
Մարդու օրգաններ և հյուսվածքներ, արյան և դրա բաղադրամասեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման և (կամ) արտահանման դեպքում |
2.22. |
Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղադրիչ) մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ են |
2.23. |
Տեղեկատվություն ընդերքի մասին, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
2.24. |
Ապրանքներ, որոնց ներմուծման և (կամ) արտահանման համար նախատեսված են քանակական սահմանափակումներ: |
2.25. |
Ապրանքներ, որոնց ներմուծման կամ արտահանման համար նախատեսված է թույլատրման կարգ: |
2.26. |
Ապրանքներ, որոնց ներմուծման և (կամ) արտահանման համար նախատեսված է բացառիկ իրավունք: |
2.27. |
Ապրանքներ, որոնց ներմուծումը դեպի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք իրականացվում է սակագնային քվոտաների շրջանակներում: |
2.28. |
Ապրանքներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից կիրառվում են սահմանափակումներ` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության պարտավորություններին համապատասխան: |
2.29. |
Ապրանքներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից կիրառվում է ներմուծման լիցենզավորում` ներմուծման քվոտայի հիման վրա, որպես հատուկ պաշտպանական միջոց |
(հավելվածը լրաց. 31.08.15 N 983-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
1. |
Ապրանքախմբի անվանումը |
Ոլորտը համակարգող պետական լիազոր մարմինը |
1.1. |
Օզոնային շերտը քայքայող նյութեր և դրանք պարունակող արտադրանք, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արգելված են |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
1.2. |
Վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումը արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
1.3. |
Տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ և տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
1.4. |
2001 թ. մայիսի 22-ին ստորագրված Ստոկհոլմի կոնվենցիայի կայուն օրգանական աղտոտիչների Ա և Բ հավելվածների գործողությունների տակ ընկնող բույսերի պաշտպանության միջոցներ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
1.5. |
(կետն ուժը կորցրել է 31.08.15 N 983-Ն) | |
1.6. |
Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
1.7. |
Ջրային կենսաբանական պաշարների որսի միջոցներ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
1.8. |
Գրենլանդական փոկերի և դրանց ձագերի կաշի, որոնց ներմուծումը արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2. |
||
2.1. |
Օզոնային շերտը քայքայող նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման և ներմուծման դեպքում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2.2. |
Բույսերի պաշտպանության միջոցներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2.3. |
Վտանգավոր թափոններ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման և (կամ) արտահանման դեպքում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2.4. |
Հանքագիտության և հնէաբանության հավաքածուներ և հավաքածուների առարկաներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2.6. |
Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2.7. |
Կենդանական ու բուսական աշխարհի վայրի տեսակներ, որոնք ընկնում են անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայի գործողությունների տակ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2.8. |
Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ ու դրանց մասեր և (կամ) ածանցյալներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2.9. |
Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
2.10. |
Չմշակված թանկարժեք մետաղներ, ջարդոն և թանկարժեք մետաղների թափոններ, թանկարժեք մետաղների հանքաքար և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
2.11. |
Հանքային հումքի տեսակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն |
2.12. |
Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ, որոնց ներմուծումը և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով թույլատրվում է լիցենզիայի հիմքով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2.13. |
Թմրամիջոցներ և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման և արտահանման դեպքում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2.14. |
Դեղեր և դեղագործական նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2.16. |
Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքեր, այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սահմանափակ է |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն |
2.17. |
Տեղեկատվության հատուկ տեխնիկական միջոցներ` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
2.19. |
Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
2.20. |
Մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթեր, արխիվային փաստաթղթերի բնօրինակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2.21. |
Մարդու օրգաններ և հյուսվածքներ, արյան և դրա բաղադրամասեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման և (կամ) արտահանման դեպքում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2.22. |
Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղադրիչ) մասեր և փամփուշտներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից և տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2.23. |
Տեղեկատվություն ընդերքի մասին, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն |
2.24. |
(կետն ուժը կորցրել է 31.08.15 N 983-Ն) | |
2.25. |
Ապրանքներ, որոնց ներմուծման կամ արտահանման համար նախատեսված է թույլատրման կարգ` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերի շարքը դասվող ապրանքների (եղեգնից շաքարի հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղ և սպիտակ շաքար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
2.26. |
(կետն ուժը կորցրել է 31.08.15 N 983-Ն) | |
2.27. |
Ապրանքներ, որոնց ներմուծումը դեպի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք իրականացվում է սակագնային քվոտաների շրջանակներում` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9 ծածկագրերի շարքը դասվող սպիտակ շաքար |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
2.28. |
(կետն ուժը կորցրել է 31.08.15 N 983-Ն) | |
2.29. |
Ապրանքներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից կիրառվում է ներմուծման լիցենզավորում` ներմուծման քվոտայի հիման վրա, որպես հատուկ պաշտպանական միջոց Հատիկային բերքի հավաքման կոմբայններ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
(հավելվածը լրաց., փոփ. 31.08.15 N 983-Ն, փոփ. 22.02.18 N 192-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՐԳԸ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կարգավորվում են արտաքին առևտրային նպատակով ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման գործընթացների հետ կապված հարաբերությունները, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի դեպքում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցները։
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները`
Մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է հանդիսանում լիցենզավորման ենթակա ապրանքը և, որը տալիս է իրավունք սահմանված քանակով տվյալ ապրանքի արտահանման և (կամ) ներմուծման համար:
Գլխավոր լիցենզիա` լիցենզիա, որը տալիս է արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք, լիցենզավորման ենթակա ապրանքի առանձին տեսակի արտահանման և (կամ) ներմուծման համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով:
Բացառիկ լիցենզիա` արտաքին առևտրային գործունեության մասնակցին ապրանքի առանձին տեսակի արտահանման և (կամ) ներմուծման բացառիկ իրավունք տվող լիցենզիա:
Թույլտվություն` հատուկ փաստաթուղթ, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան այն ապրանքն է, որի համար սահմանված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն):
Եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ)՝ փաստաթուղթ, որով արտաքին առևտրային գործունեության մասնակցին կամ ֆիզիկական անձին տրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման իրավունք:
Լիազոր մարմին` լիցենզիա կամ թույլտվություն կամ եզրակացություն տրամադրելու կամ ծանուցումներ գրանցելու իրավասություն ունեցող մարմին:
Հայտատու՝ արտաքին առևտրային գործունեության մասնակից կամ սույն որոշմամբ սահմանված դեպքերում` ֆիզիկական անձ, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր՝ լիցենզիայի կամ թույլտվության կամ եզրակացության ձևակերպման, ծանուցումների գրանցման նպատակով:
Լիցենզիայի (թույլտվության, եզրակացության, ծանուցման) կատարում` Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքների փաստացի ներմուծում կամ արտահանում, որոնց բացթողումն իրականացվել է մաքսային մարմինների կողմից՝ տրված (ձևակերպված) լիցենզիայի կամ թույլտվության կամ եզրակացության կամ ծանուցման հիման վրա տվյալ փաստաթղթերով նախատեսված պայմաններով։
Լիցենզավորման գործընթաց՝ լիազոր մարմնի կողմից համապատասխան լիցենզիաների, թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման, ծանուցումների գրանցման գործընթաց:
(2-րդ կետը խմբ., լրաց., փոփ. 22.02.18 N 192-Ն)
3. Լիցենզիա կամ լիցենզիայի կրկնօրինակ տրամադրելու (ձևակերպելու) համար լիազոր մարմնի կողմից գանձվում է պետական տուրք՝ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և չափով։
4. Լիցենզիաները, թույլտվությունները և եզրակացությունները տրամադրվում են հայտի հիման վրա` հայտում նշված բոլոր ապրանքատեսակների համար 3-օրյա ժամկետում, եթե նշված բոլոր ապրանքատեսակների համար լիցենզիա, թույլտվություն, եզրակացություն տրամադրող լիազոր մարմինը տվյալ պետական մարմինն է, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ եզրակացություններ պահանջվում են:
(4-րդ կետը խմբ. 22.02.18 N 192-Ն)
5. Լիցենզիաները, թույլտվությունները և եզրակացությունները ստորագրելու իրավունքով օժտված լիազոր մարմինների պաշտոնատար անձանց ստորագրությունների նմուշները, ինչպես նաև լիազոր մարմինների կնիքների դրոշմների նմուշներն ուղարկվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)՝ անդամ պետությունների մաքսային մարմիններին ծանուցելու համար։
(5-րդ կետը փոփ. 22.02.18 N 192-Ն)
6․ Լիազոր մարմինները վարում են տրամադրված լիցենզիաների, թույլտվությունների և եզրակացությունների տվյալների էլեկտրոնային բազա, որոնք կարող են տրամադրվել ՀՀ պետական մարմիններին և ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում այդ տեղեկատվությունն ստանալու իրավունք ունեցողներին։
(6-րդ կետը փոփ. 22.02.18 N 192-Ն)
7. Լիցենզիա կամ թույլտվություն, եզրակացություն ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հայտատուն՝ անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը:
(7-րդ կետը լրաց. 22.02.18 N 192-Ն)
II. Լիցենզիաների տրամադրման կարգը
8. Արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար կարող է տրվել մեկանգամյա, գլխավոր կամ բացառիկ լիցենզիա: Լիազոր մարմինները հաստատում և իրենց կայքում են տեղադրում լիցենզիայի ձևերը և ձևակերպման կանոնները:
9. Մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարի ժամկետը` դրա գործողության մեջ մտնելու ամսաթվից սկսած։ Այն ապրանքների դեպքում, որոնց վերաբերյալ սահմանվել են արտահանման և (կամ) ներմուծման քանակական սահմանափակումներ կամ ներմուծման քվոտա, լիցենզիան գործում է մինչև այն օրացուցային տարին, որի համար սահմանվել է քվոտա։
10. Գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել դրա գործողությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած՝ մեկ տարի ժամկետը, իսկ այն ապրանքների դեպքում, որոնց համար սահմանվել են արտահանման և (կամ) ներմուծման քանակական սահմանափակումներ կամ սակագնային քվոտաներ, այն ավարտվում է այն օրացուցային տարում, որի համար սահմանվել է քվոտան:
11. Բացառիկ լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է ոչ ավելի, քան 5 տարի։
12. Լիցենզիայի ձևակերպման համար լիազոր մարմին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները`
1) լիցենզիա ստանալու մասին հայտը, որը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարն անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում՝ անձնագրի պատճենը (այսուհետ՝ հայտ).
2) հայտի էլեկտրոնային օրինակը.
3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ.
4) իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը հայտի հետ միասին ներկայացնում են նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը.
5) հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում:
(12-րդ կետը լրաց. 08.02.18 N 94-Ն)
13. Լիցենզիան տրամադրվում է կամ լիցենզիայի տրամադրումը մերժվում է լիազոր մարմնի կողմից, փաստաթղթերը ներկայացնելու օրվանից՝ մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում:
14. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝
1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված.
3) քվոտան, ինչպես նաև սակագնային քվոտան սպառված է:
15. Լիցենզիայի մերժման վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի սույն կարգի 13-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:
16. Լիազոր մարմինը ձևակերպում է լիցենզիայի բնօրինակը, որը տրամադրվում է հայտատուին: Նախքան ապրանքների մաքսային հայտարարագրումը` հայտատուն լիցենզիայի բնօրինակը ներկայացնում է համապատասխան մաքսային մարմին, որը, լիցենզիան հսկողության տակ վերցնելով, հայտատուին է տալիս դրա պատճենը՝ այն հսկողության տակ վերցնելու մասին մաքսային մարմնի կողմից կատարված նշումով:
17. Տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ չեն կարող կատարվել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:
18. Լիազոր մարմինն իրավունք ունի լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում ընդունել հետևյալ դեպքերում`
1) եթե առկա է հայտատուի գրավոր դիմումը լիցենզիան կասեցնելու վերաբերյալ.
2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցման կամ կասեցման.
3) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար տրված լիցենզիան դադարեցնելու և կասեցնելու, եթե գործունեության նման տեսակը կապված է այն ապրանքի շրջանառության հետ, որի համար լիցենզավորման պահանջ է սահմանվել.
4) եթե դատարանի կողմից ընդունված վճիռն ուժի մեջ է մտել:
19. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից հիմնավոր որոշման ընդունման օրվանից, որը պետք է հղում պարունակի սույն կարգի 18-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին։
20. Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը։ Լիցենզիայի գործողության կասեցումը հիմք չէ այն կասեցման ժամկետին համապատասխան ժամկետով երկարաձգելու համար:
21. Լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով ու չափով պետական տուրքը (օրենքով նման տուրք սահմանված լինելու դեպքում) վճարելուց հետո տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող լիցենզիայի կրկնօրինակը։ Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
22. Լիցենզիայի հսկողությունից հանելու մասին տեղեկատվությունը լիազոր մարմինը կցում է էլեկտրոնային բազայում առկա տվյալ լիցենզիայի գործին, որը հասանելի է հայտատուի համար, իսկ հայտատուի դիմումի դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է նաև թղթային տարբերակով տեղեկանք:
23. Մաքսային մարմինները լիցենզիաների կատարման վերաբերյալ տեղեկություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնում են անմիջապես լիազոր մարմնին` յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ։
III. Թույլտվությունների և եզրակացությունների տրամադրման կարգը
(վերնագիրը լրաց. 22.02.18 N 192-Ն)
24. Թույլտվությունները և եզրակացությունները տրամադրվում են երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ հայտը ներկայացնելու ամսաթվից:
(24-րդ կետը լրաց. 22.02.18 N 192-Ն)
25. Եզրակացությունները տրվում են լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա, որը ներառում է իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը, տրամադրող մարմնի անունը և տրման ամսաթիվը, բնակության վայրը), իսկ թույլտվությունները տրվում են լիազոր մարմին ներկայացված հետևյալ փաստաթղթերի հիման վրա՝
1) գրավոր դիմումը, որը ներառում է տեղեկություն պետական տուրքի մասին, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը, տրամադրող մարմնի անունը և տրման ամսաթիվը, բնակության վայրը). ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում.
2) իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը կամ ֆիզիկական անձը դիմումի հետ միասին ներկայացնում են նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:
(25-րդ կետը լրաց. 08.02.18 N 94-Ն, փոփ., լրաց. 22.02.18 N 192-Ն)
26. Թույլտվության, եզրակացության գործողության ժամկետը սահմանափակվում է այն օրացուցային տարով, որում տրամադրվել է այն։
(26-րդ կետը լրաց. 22.02.18 N 192-Ն)
27. Նախքան ապրանքների մաքսային հայտարարագրումը՝ արտաքին առևտրային գործունեության մասնակիցը կամ ֆիզիկական անձը թույլտվության կամ եզրակացության բնօրինակը ներկայացնում է համապատասխան մաքսային մարմին, որը, թույլտվությունը կամ եզրակացությունը հսկողության տակ վերցնելով, արտաքին առևտրային գործունեության մասնակցին կամ ֆիզիկական անձին է տալիս դրա պատճենը՝ այն հսկողության տակ վերցնելու մասին մաքսային մարմնի կողմից կատարված նշումով:
(27-րդ կետը լրաց. 22.02.18 N 192-Ն)
28. Տրված թույլտվությունները կամ եզրակացությունները չեն կարող վերաձևակերպվել արտաքին առևտրային գործունեության այլ մասնակիցների անունով։ Չի թույլատրվում փոփոխություններ կատարել տրված թույլտվությունների և եզրակացությունների մեջ։
(28-րդ կետը լրաց. 22.02.18 N 192-Ն)
29. Տրված թույլտվության, եզրակացության կորստի դեպքում լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արտաքին առևտրային գործունեության մասնակցի կամ ֆիզիկական անձի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող թույլտվության կամ եզրակացության կրկնօրինակը։
(29-րդ կետը լրաց. 22.02.18 N 192-Ն)
(հավելվածը լրաց. 08.02.18 N 94-Ն, խմբ., լրաց., փոփ. 22.02.18 N 192-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |