ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2018 թվականի N 110-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 116 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» N 116 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման 2-րդ կետով հաստատված արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակների շնորհման կարգի`
ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարը (այսուհետ` մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղար) յուրաքանչյուր տարվա նոյեմբերին և հաջորդ տարվա հունիսի առաջին տասնօրյակում 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում, ինչպես նաև մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարի www.sarm.am և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության www.mineconomy.am կայքերում հայտարարում է մրցույթ` տվյալ տարվա համար, և հայտնում մրցույթի պայմանները, իսկ յուրաքանչյուր մրցութային տարվա օգոստոսի առաջին տասնօրյակում ապահովում է մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած կազմակերպությունների անվանացանկի հրապարակումը:»,
բ. 10-րդ կետում «սեպտեմբերի 2-ն է» բառերը փոխարինել «հուլիսի 2-ն է» բառերով,
գ. 13-րդ կետում «հոկտեմբերի 5-ը» և «հոկտեմբերի 15-ը» բառերը համապատասխանաբար փոխարինել «օգոստոսի 5-ը» և «օգոստոսի 15-ը» բառերով,
դ. 14.2-րդ կետում «սեպտեմբերի 30-ը» և «հոկտեմբերի 5-ն է» բառերը համապատասխանաբար փոխարինել «օգոստոսի 30-ը» և «սեպտեմբերի 5-ն է» բառերով,
ե. 16-րդ կետում «հոկտեմբերի 10-ին» բառերը փոխարինել «սեպտեմբերի 10-ին» բառերով,
զ. 17-րդ կետում «հոկտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 15-ը» բառերով,
է. 18.4-րդ կետում «հոկտեմբերի» բառը փոխարինել «սեպտեմբերի» բառով,
ը. 18.5-րդ կետում «նոյեմբերի 5-ն է» բառերը փոխարինել «հոկտեմբերի 15-ն է» բառերով,
թ. 28-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում» բառերը.
3) որոշման 3-րդ կետով հաստատված արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ գյուղատնտեսության նախարար
ՀՀ բնապահպանության նախարար
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ
«Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (հանձնաժողովի քարտուղար) (համաձայնությամբ)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. փետրվարի 13 Երևան
վարչապետԿ. Կարապետյան