ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2018 թվականի N 106-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության միջև գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի 4-րդ հոդվածով նախատեսված գործընթացի իրագործման նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2018 թվականի հունվարի 29-31-ը Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, մասնավորապես, Վահրամ Մկրտչյանինը և Արկադի Պապոյանինը, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Ռուբեն Սաֆրաստյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Վահրամ Մկրտչյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. փետրվարի 9-ի N 106 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-31-Ը ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Մկրտչյան |
- |
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ա. Պապոյան |
- |
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ |
Ռ. Սաֆրաստյան |
- |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն (համաձայնութամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |