ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
3) ստեղծել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն:
(1-ին կետը փոփ. 29.02.12 ՆՀ-50-Ն)
4) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալությունը վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի I բաժնում՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Էկոնոմիկայի նախարարություն».
2) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18. ֆինանսների նախարարություն».
3) 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) բաժինը լրացնել 21-րդ կետով՝
«21. արտակարգ իրավիճակների նախարարություն»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2008 թ. ապրիլի 21 Երևան ՆՀ-85-Ն |