ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2017 թվականի N 1595-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել ազատ տնտեսական գոտի (այսուհետ` ԱՏԳ)` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում` համաձայն N 1 հավելվածում նշված սահմանագծի, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, արտահանման ուղղվածություն ունեցող գործունեության խթանման, արտահանման ծավալների ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացման խթանման նպատակով:
2. Սահմանել`
1) ԱՏԳ-ի գործառնական տեսակը որպես արտադրաարդյունաբերական և լոգիստիկ՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զբոսաշրջության, զվարճությունների և հանգստի ոլորտներում.
2) կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ և N 2 հավելվածի 18-րդ կետերի.
3) «ազատ մաքսային գոտի» ընթացակարգի կիրառում.
4) ԱՏԳ-ի գործունեության ժամկետը՝ 50 տարի:
3. Ճանաչել «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համար` 286.120.969670) որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ:
4. Հաստատել`
1) ԱՏԳ-ի տարածքի սահմանագիծը` համաձայն N 1 հավելվածի.
2) «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ԱՏԳ-ի ստեղծելու գործարար ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.
3) ԱՏԳ-ում գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևերը` համաձայն N 3 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. դեկտեմբերի 14 Երևան |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի N 1595-Ա որոշման |
Ձև N 1
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպչի կողմից ներկայացվող
ազատ տնտեսական գոտում գործունեության իրականացման արդյունքների վերաբերյալ
01. .20 թ. - 01. .20 թ.
(հաշվետու ժամանակաշրջանը)
Ազատ տնտեսական գոտու անվանումը
___________________________________
Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը
___________________________________
Կազմակերպչի անվանումը
___________________________________
Պետական գրանցման համարը
___________________________________
Պետական գրանցման ամսաթիվը
___________________________________
Գտնվելու վայրը
___________________________________
Կոնտակտային տվյալները
___________________________________
Կազմակերպության գործադիր մարմնի
ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը __________________________________
Ձև N 2
Հաշվետվություն
ազատ տնտեսական գոտու կազմակերպչի գործունեության վերաբերյալ
NN ը/կ |
Ցուցանիշի անվանումը |
Պլանավորված |
Փաստացի | ||||||
1. |
Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների (այդ թվում՝ էլեկտրոնային) անվանումը (թվարկել բոլոր ծառայությունները) ● |
||||||||
2. |
Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայության սակագին (թվարկել բոլոր ծառայությունների սակագները, դրամ*) ● |
||||||||
3. |
Կազմակերպչի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ներդրումների չափը (ՀՀ դրամ) և ուղղվածությունը
|
||||||||
4. |
Կազմակերպչի շահույթը հաշվետու ժամանակաշրջանում (դրամ) |
||||||||
5. |
Մարքեթինգային միջոցառումների համար իրականացված ծախսեր` ըստ ուղղությունների (դրամ) |
||||||||
6. |
Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպչի կողմից որպես շահագործող ներգրավված բրենդերը |
||||||||
7. |
Կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի քանակը |
||||||||
8. |
Միջին աշխատավարձի չափը (դրամ) կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի համար` ըստ գործունեության տեսակների |
||||||||
9. |
Ազատ տնտեսական գոտու շահագործողների թիվը, զբաղեցրած տարածքի չափը և ժամկետները |
||||||||
10. |
Ազատ տնտեսական գոտու շահագործող չհանդիսացող կազմակերպությունների ցանկը և գործունեության տեսակը (թվարկել) |
* Ցուցանիշն արտարժույթով կատարվելու դեպքում հաշվարկել դրամի ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող տարեկան միջին փոխարժեքով: |
Ձև N 3
Հաշվետվություն
հաշվետու ժամանակաշրջանում ազատ տնտեսական գոտում շահագործողի գործունեության վերաբերյալ
NN ը/կ |
Շահագործողի անվանումը |
Շահագործողի գործունեության տեսակը |
Շահագործողի կողմից զբաղեցրած տարածքի չափը (քառ. մ) |
Շահագործողի կողմից կատարված ներդրումների ծավալը (դրամ) |
Շահագործողի արտահանման ծավալը (դրամ)` ըստ ապրանքատեսակների (համաձայն ԱՏԳԱԱ դասակարգչի) և արտահանման ուղղությունների |
Ընդհանուր իրացումից ստացված հասույթը (դրամ) |
Հայաստանի տարածքում իրացման ծավալը (դրամ) |
Շահագործողի շահույթը հաշվետու ժամանակա-շրջանում (դրամ) |
Շահագործողի կողմից ստեղծված աշխատա-տեղերի քանակը |
Միջին աշխատավարձի չափը (դրամ)՝ շահագործողի կողմից ստեղծված աշխատա-տեղերի համար` ըստ գործունեության տեսակների |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1. |
||||||||||
2. |
||||||||||
3. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |