ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 03.11.11 ՆՀ-297-Ն)
Հաշվի առնելով «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագիրը` որոշում եմ.
1. Հիմնել դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել հետևյալ անվանակարգերով`
ա) երգեցողություն՝ երկու մրցանակ.
բ) գործիքային կատարում՝ երկու մրցանակ:
(1-ին կետը խմբ. 18.11.08 ՆՀ-307-Ն, լրաց. 03.11.11 ՆՀ-297-Ն)
2. Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակը յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում է համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:
(2-րդ կետը փոփ. 18.11.08 ՆՀ-307-Ն, լրաց. 03.11.11 ՆՀ-297-Ն)
3. Ի գիտություն ընդունել, որ
ա) անվանակարգերի հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի համաձայն.
բ) մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2005 թ. նոյեմբերի 30 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.04.2018, ՆՀ-227-Ն | 09.04.2018, ՆՀ-218-Ն | |
03.11.2011, ՆՀ-297-Ն | 21.11.2011, ՆՀ-218-Ն | |
18.11.2008, ՆՀ-307-Ն | 06.12.2008, ՆՀ-218-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|