«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հունվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 05018012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 դեկտեմբերի 2017 թ. |
թիվ 294-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 3-ը համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգի 3-րդ կետը «ապացույցներ:» բառից հետո նոր պարբերությունից լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն Կանոնակարգում կիրառվող ամորտիզացված արժեքով հաշվառվող այլ ֆինանսական ակտիվները ներառում են ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվները՝ բացառությամբ ամորտիզացված արժեքով հաշվառվող տրված վարկերի և փոխառությունների:»,
2) Կանոնակարգի 6-րդ կետի 12-րդ պարբերությունում «առևտրային նպատակներով պահվող» և «վաճառքի համար մատչելի» բառերը փոխարինել համապատասխանաբար «շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» և «իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող» բառերով,
3) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների «վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ» բառերը՝ դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
4) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվություններում «մինչև մարման ժամկետը պահվող» բառերը՝ դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
5) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 12-րդ բաժինը 12810 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
« |
|
», |
6) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 13-րդ բաժինը 13710 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
« |
|
», |
7) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 14-րդ բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
|
», |
8) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 186-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
|
», |
9) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվություններից հանել 19116-րդ «Կանխավճարներ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով» տողը և 19117-րդ «Գերավճարներ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով» տողը,
10) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 192-րդ ենթաբաժնի անվանումից հանել «ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներից» բառերը,
11) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 192-րդ ենթաբաժինը 19220 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
« |
|
», |
12) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 20-րդ բաժնի անվանման մեջ «Ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներ» բառերը փոխարինել «Ներդրումներ» բառով,
13) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 20-րդ բաժինը 20105 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
« |
|
», |
14) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 22-րդ բաժինը 22313 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 224-րդ «Գուդվիլ» ենթաբաժնով.
« |
|
», |
15) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 23-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
« |
|
», |
17) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվություններից հանել 253-րդ «Բռնագանձված գրավ» ենթաբաժինը՝ իր համապատասխան տողերով,
18) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 3700-րդ տողում «ավանդային սերտիֆիկատներ» բառերը փոխարինել «արժեթղթեր» բառով,
19) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 392-րդ «Ներքին և արտաքին կրեդիտորական պարտքեր» ենթաբաժինը 39230 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
», |
20) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 420-րդ «Պահուստներ» ենթաբաժինը 42000 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
», |
21) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 511-րդ «Չվճարված կապիտալ» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
22) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 81-րդ բաժինը 81301 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
», |
23) Ձև թիվ 3 հաշվետվությունում «Առևտրական նպատակներով պահվող» և «վաճառքի համար մատչելի» բառերը փոխարինել համապատասխանաբար «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» և «իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող» բառերով,
24) Ձև թիվ 5 հաշվետվության 3.13-րդ կետում «Առևտրային նպատակներով պահվող և վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. դեկտեմբերի 28 Երևան
կենտրոնական բանկի նախագահԱ. Ջավադյան