Գլխավոր տեղեկություն
Համար
N 1173-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.02.2018-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.28/36(211) Հոդ.847
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2002 թվականի N 1173-Ն

 

ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել՝

ա) բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու ու Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ արտահանելու ու Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու հայտի և թույլտվությունների ձևերը՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 8
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 18-ի N 1173-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքից բուսաբանական հավաքածուներ, այդ թվում՝ հերբարիումային և առանձին նմուշներ (թարմ և չոր) (այսուհետ՝ վայրի բույսեր) արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգը:

Հերբարիումային նմուշները չորացված, հատուկ ռեժիմով պահպանվող բույսերը կամ դրանց առանձին մասերն են:

Սույն կարգով սահմանված դրույթները չեն տարածվում «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիների, դրանց մասերի և ածանցյալների ներմուծման և արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման N 7 հավելվածով և որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ապրանքատեսակների արտահանման վրա:

(1-ին կետը լրաց. 22.10.09 N 1188-Ն, խմբ. 11.02.16 N 137-Ն)

2. Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի բույսերն արտահանվում  և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված թույլտվության հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի բույսերի արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման  թույլտվություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ՝ հայտատու) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացնում հայտ, որի ձևը սահմանվում է սույն որոշման N 2 հավելվածով։

4. Հայտին կից ներկայացվում են՝

ա) արտահանման դեպքում՝ արտահանվող վայրի բույսի ձեռքբերումը (հավաք, մթերում, գնում և այլն) հաստատող փաստաթուղթը (պատճենը).

բ) ներմուծման դեպքում՝ արտահանող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը) տվյալ վայրի բույսի արտահանման համար կամ դրան փոխարինող փաստաթղթերը (մաքսային հայտարարագիր, արտահանող երկրի մաքսային մարմնի կողմից կնքված կամ այլ տեսքով վավերացված ապրանքն ուղեկցող փաստաթղթեր), եթե այդ երկրի օրենսդրությամբ սահմանված է համապատասխան կարգ:

(4-րդ կետը փոփ. 24.12.15 N 1519-Ն)

5. Հայտն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն, իսկ մերժման դեպքում՝ գրավոր տեղեկացնում պատճառների մասին։

(5-րդ կետը փոփ. 24.12.15 N 1519-Ն)

6. Հայտը մերժվում է, եթե՝

ա) բացակայում են սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

բ) հայտում նշված են արտահանող  կամ ներմուծող երկրների ու միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ և անհետացման վտանգված վայրի բույսեր, որոնց վերաբերյալ սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տրված է բացասական եզրակացություն.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:  

7. Առանձին դեպքերում տվյալ վայրի բույսի արտահանման կամ ներմուծման բնապահպանական նպատակահարմարությունը որոշելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից կատարվում է հարցում համապատասխան կազմակերպություններին, կամ կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ՝ դրանց մասնակից դարձնելով գիտական և շահագրգիռ կազմակերպությունների մասնագետներին։

Մասնագիտական քննարկման են ենթակա նաև արտահանող կամ ներմուծող երկրների ու միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ և անհետացման վտանգված վայրի բույսերի՝ գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով արտահանման կամ ներմուծման համար ներկայացված հայտերը:

8. Վայրի բույսերի արտահանման և ներմուծման թույլտվություններին համապատասխան արտահանման և ներմուծման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ իր իրավասությունների սահմաններում:

9. Թույլտվություն տալու ժամկետի խախտումը, ինչպես նաև թույլտվության մերժումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

10. Վայրի բույսերի արտահանման և ներմուծման թույլտվությունը տրամադրվում է հայտում նշված ժամկետով, որը չի կարող գերազանցել մեկ տարին:

(10-րդ կետը լրաց. 24.12.15 N 1519-Ն)

11. Վայրի բույսերի արտահանման և ներմուծման թույլտվության հիման վրա անձը կարող է իրականացնել արտահանման կամ ներմուծման միայն մեկ գործողություն:

(11-րդ կետը լրաց. 24.12.15 N 1519-Ն)

(հավելվածը լրաց. 22.10.09 N 1188-Ն, փոփ., լրաց. 24.12.15 N 1519-Ն, խմբ. 11.02.16 N 137-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
 հուլիսի 18 -ի N 1173-Ն որոշման

Ձև

Հ Ա Յ Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

__________________________________________________________

(կազմակերպության անվանումը, քաղաքացիների դեպքում՝ անունը, ազգանունը)

___________________________________________________________

(հայտատուի հասցեն, գտնվելու վայրը, հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում)

 

Խնդրում եմ թույլ տալ ներմուծել կամ արտահանել (ընդգծել) _____________________

 

Վայրի բույսի նկարագիրը ___________________________________________

(անվանումը` լատիներեն, հայերեն)

___________________________________________________________

(քանակը (հատ) կամ կշիռը (կգ)

___________________________________________________________

(կենսաձևը (ծառ, թուփ, խոտ), բույսն ամբողջությամբ կամ նրա որևէ մասը (արմատ, ցողուն, տերև,

___________________________________________________________

ծաղիկ, պտուղ, սերմ), բույսի վիճակը (թարմ, չոր, օդաչոր)

___________________________________________________________

(հերբարիումի դեպքում նշել թերթերի ընդհանուր քանակը` հայտին կցելով բուսատեսակների անվանացանկը)

 

Ձեռքբերման վայրը և ժամկետը _______________________________________

___________________________________________________________

Արտահանման կամ ներմուծման (ընդգծել) վայրը և նպատակը ____________________

___________________________________________________________

___________________________________________________________

Խնդրում եմ թույլտվությունը տրամադրել ________ ժամկետով

___________________________________________________________

___________________________________________________________

Հայտին կից ներկայացնում եմ՝

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

____ _____________200 թ.

_________________

(ստորագրությունը)

(հավելվածը խմբ. 27.04.06 N 629-Ն, փոփ., լրաց. 24.12.15 N 1519-Ն, փոփ. 08.02.18 N 94-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
 հուլիսի 18 -ի N 1173-Ն որոշման

  Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N_____

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ

 

Ուժի մեջ է մինչև ___ ________200 թ.

 

Ներմուծել Հայաստանի Հանրապետություն _____________________________

(երկրի անվանումը)

 

Արտահանել Հայաստանի Հանրապետությունից ___________________________

(երկրի անվանումը)

 

Ուղարկողը _________________________________________________

 

Ստացողը __________________________________________________

 

Վայրի բույսի նկարագիրը ________________________________________

(անվանումը` լատիներեն, հայերեն)

________________________________________________________

(քանակը (հատ) կամ կշիռը (կգ)

________________________________________________________

(կենսաձևը (ծառ, թուփ, խոտ), բույսն ամբողջությամբ կամ նրա որևէ մասը (արմատ, ցողուն, տերև,

________________________________________________________

ծաղիկ, պտուղ, սերմ), բույսի վիճակը (թարմ, չոր, օդաչոր)

________________________________________________________

(հերբարիումի դեպքում նշել թերթերի ընդհանուր քանակը` թույլտվությանը կցելով

բուսատեսակների անվանացանկը)

 

Արտահանման կամ ներմուծման նպատակը _____________________________

________________________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

_________________

(ստորագրությունը)

 

____ _____________200 թ.

(հավելվածը խմբ. 27.04.06 N 629-Ն, փոփ. 24.12.15 N 1519-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան