«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հունվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 05018038
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հունվարի 2018 թ. |
թիվ 2-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով խթանել երկարաժամկետ միջոցների ներգրավումը, ինչպես նաև բանկային համակարգի կարգավորումը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «դ» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնակարգ 2-ի Հավելված 11-ի 2-րդ և 3-րդ կետերում ««ԴիՔեյԷմ Էյ» (DKM A) և «ԴիՔեյԷմ Բի» (DKM B) ֆոնդերից» բառերից հետո լրացնել «, «Ինկոֆին Սի Վի Բի Էյ (Incofin CVBA) ընկերությունից» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Ընդ որում՝ սույն որոշմամբ սահմանված լրացումները վերաբերում են 2018 թվականի փետրվարի 14-ից սկսվող և դրան հաջորդող պարտադիր պահուստավորման ժամանակահատվածներին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջավադյան |
2018 թ. հունվարի 24 Երևան |