ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2017 թվականի N 1513-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության և պետական չափագիտական վերահսկողության իրականացման նպատակով փորձանմուշների գնման և գնված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 895-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության որակի տեսչության (այսուհետ` տեսչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին)» բառերով.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրված ստուգում իրականացնելու մասին հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա ստուգման իրականացման ընթացքում ստուգաթերթի համապատասխան հարցը պարզաբանելու նպատակով գնման ենթակա փորձանմուշների քանակի ու պահանջվող գումարի հաշվարկը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի ղեկավարին՝ փորձանմուշների գնման համար անհրաժեշտ դրամական միջոցների տրամադրումն ապահովելու նպատակով:».
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Տեսչական մարմնի վերահսկողության որևէ կոնկրետ ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ վերլուծությունների իրականացման նպատակով առանց տնտեսավարող սուբյեկտի համար որևէ ուղղակի հետևանքի հնարավորության, տեսչական մարմնի կողմից տեղեկություններ հավաքելու տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրված հրամանի հիման վրա գնման ենթակա փորձանմուշների քանակի ու պահանջվող գումարի հաշվարկը ներկայացվում է նախարարության աշխատակազմի ղեկավարին՝ փորձանմուշների գնման համար անհրաժեշտ դրամական միջոցների տրամադրումն ապահովելու նպատակով:».
4) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Փորձանմուշների գնման համար անհրաժեշտ դրամական միջոցներ ստանալու նպատակով տեսչական մարմնի ղեկավարի կողմից նախարարության աշխատակազմի ղեկավարին են տրամադրվում հրամանի կամ հանձնարարագրի պատճենը, գնում կատարելու համար գումար ստացողի անունը, ազգանունը և պաշտոնը, գնման ենթակա ապրանքատեսակի անվանումները, քանակը և գնման համար անհրաժեշտ գումարի չափը:».
6) 9-րդ կետում «տեսուչ» բառը, իսկ կարգի ձևում «պետական տեսուչ» բառերը փոխարինել «տեսչական մարմնի ծառայող» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետԿ. Կարապետյան
2017 թ. դեկտեմբերի 5
Երևան