ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2008 թվականի N 1578-Ն
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական մրցութային հանձնաժողով:
2. Հաստատել`
1) բնության հատուկ պահպանվող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) բնության հատուկ պահպանվող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի (կազմակերպության) և համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության միջև բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասի նկատմամբ վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով պայմանագրի կնքումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սահմանված կարգով բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի պետական գրանցումը` մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի (կազմակերպության) միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունվարի 29 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1578-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի մարզպետ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը լրաց. 07.07.11 N 933-Ն, փոփ. 30.11.17 N 1588-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1578-Ն որոշման
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Սույն աշխատակարգով սահմանվում են բնության հատուկ պահպանվող տարածքներում հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործառույթներն ու գործունեության կարգը:
2. Հանձնաժողովի գործառույթներն են`
1) բնության հատուկ պահպանվող տարածքներում վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի ցանկերի քննարկումն ու հաստատումը։ Ցանկում ընդգրկված հողամասերի փաթեթում ներառվում են նաև`
ա. հողամասի չափը, հողատեսքը,
բ. վարձակալության և կառուցապատման իրավունքի ժամկետները,
գ. հողամասի հատակագիծը,
դ. հողամասի նկարագիրը և սահմանները,
ե. հողամասի վարձավճարի մեկնարկային գինը,
զ. շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները.
2) մրցույթի անցկացման պահանջների և պայմանների սահմանումը.
3) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում մրցույթի պայմանների հրապարակումը:
3. Հանձնաժողովը կարող է սահմանել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լրացուցիչ պահանջներ և պայմաններ, մասնավորապես`
1) բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերում վարձակալության և կառուցապատման իրավունքով իրականացվող գործունեությունը պետք է համապատասխանի բնության հատուկ պահպանվող տարածքների առանձնացված համապատասխան գոտիների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.
2) կապիտալ շինությունների կառուցապատման աշխատանքներն իրականացնել միայն սահմանված կարգով բնապահպանական փորձաքննություն անցած նախագծերի համաձայն, որոնցում պետք է պարտադիր նշել նաև կեղտաջրերի հեռացման եղանակը:
4. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի կողմից:
5. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների 2/3-ը:
6. Հանձնաժողովի որոշումներն ընդունված են համարվում, եթե դրանց օգտին քվեարկել է հանձնաժողովի նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
7. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.
2) հանձնաժողովի անունից ստորագրում է հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրությունները:
8. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նախագահի պարտականությունները, նախագահի գրավոր համաձայնությամբ, կատարում է հանձնաժողովի անդամներից մեկը:
9. Սահմանել, որ հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվող այլ փաստաթղթեր ստորագրվելուց հետո վավերացվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կնիքով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |