ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2017 թվականի N 1226-Ա
ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին 2017 թվականի նոյեմբերի 2-3-ը գործուղել Չեխիայի Հանրապետություն (Պրահա)՝ ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի, իսկ 2017 թվականի նոյեմբերի 24-25-ը` Խորվաթիայի Հանրապետություն (Զագրեբ)՝ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հրաչյա Ռոստոմյանի՝ Չեխիայի Հանրապետություն (Պրահա) և Խորվաթիայի Հանրապետություն (Զագրեբ) գործուղումների հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չեխիայի Հանրապետություն և Խորվաթիայի Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 27 Երևան |