ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ՆՀ-193-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «զ» ենթակետերը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կառուցվածքի մասին» ՆՀ-193-Ն հրամանագրի`
1) 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 48-րդ կետում «բաժինը» բառը փոխարինել «վարչությունը» բառով.
2) 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքում`
ա. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետ`
«14.1. Կադրերի վարչություն»,
բ. 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 21 Երևան ՆՀ-315-Ն |