«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հոկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017391
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 սեպտեմբերի 2017 թ. |
թիվ 205-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/18-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ածանցյալ ֆինանսական գործիքների էության պարզաբանման միջոցով ապահովել ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայի բնականոն զարգացումը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին հոդվածի 2-րդ մասը և
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ածանցյալ ֆինանսական գործիքների կարգավորումները» կանոնակարգ 4/18-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջավադյան |
2017 թ. սեպտեմբերի 26 Երևան |
Հավելված |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/18
ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
1. Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ համարվում է, որ ածանցյալ ֆինանսական գործիքներով պարտավորությունների վերջնահաշվարկն իրականացվում է դրամական միջոցներով, եթե ածանցյալ ֆինանսական գործիքի վերջնահաշվարկի օրը այս գործիքներով գործարքի կողմերը պարտավոր են և (կամ) իրավունք ունեն իրենց պարտավորությունները կատարել հաշվանցով և (կամ) զուտացմամբ՝ կողմերի միջև փոխանցելով մի գումար առանց մատակարարելու գործարքի հիմքում ընկած ակտիվները:
2. Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համարվում է, որ ածանցյալ ֆինանսական գործիքներով պարտավորությունների վերջնահաշվարկն իրականացվում է բնեղենով, եթե ածանցյալ ֆինանսական գործիքի վերջնահաշվարկի օրը այս գործիքներով գործարքի կողմերը պարտավոր են իրենց պարտավորությունները կատարել գործիքի հիմքում ընկած ակտիվների փոխանցմամբ (առաքմամբ):