«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60011222
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
13 ապրիլի 2011 թ. |
N 169-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը, 2-րդ կետի բ) ենթակետը, 3-րդ կետի գ) ենթակետը և 17-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը (հավելված):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
1) 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշումը,
2) 2006 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 212-Ն որոշումը,
3) 2006 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 266-Ն որոշումը,
4) 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 307-Ն որոշումը,
5) 2007 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N189-Ն որոշումը,
6) 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման պաշտոնական պարզաբանման մասին» N 262 որոշումը,
7) 2007 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 362-Ն որոշումը,
8) 2008 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 221-Ն որոշումը,
9) 2008 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 298-Ն որոշումը,
10) 2008 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 485-Ն որոշումը,
11) 2009 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 211-Ն որոշումը,
12) 2010 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 211-Ն որոշումը,
13) 2010 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 562-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված
Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները 2011 թվականի ապրիլի 13-ի N 169-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Սույն կարգը սահմանում է ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության հայտի (դիմումի) ընդունման, քննարկման, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (մերժման), ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման ընթացակարգերը:
1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները
1. Սույն կարգում օգտագործված հասկացություններն են`
Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
Թույլտվություն՝ Հանձնաժողովի կողմից իրավաբանական կամ ֆիզիկական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատված օգտագործելու նրա իրավունքը և պարտականությունը: Թույլտվության անբաժանելի մասն են համարվում ռադիոհաճախականության օգտագործման պայմանները.
Ռադիոսարքավորում` ռադիոալիքի արձակման կամ ընդունման միջոցով հաղորդակցության հնարավորություն ընձեռող սարքավորում կամ դրա այն մասը, որը շահագործվում է ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթում.
Հայտատու՝ Թույլտվություն ստանալու կամ Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման նպատակով Հանձնաժողով դիմած անձ.
Հայտ` Թույլտվություն ստանալու կամ Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի փաթեթ:
2. Սույն կարգի գործողության շրջանակները
2. Սույն կարգը տարածվում է 3 կիլոհերցից բարձր և 1000 գիգահերցից ցածր ռադիոհաճախականությունների տիրույթում աշխատող Ռադիոսարքավորումներ օգտագործող անձանց վրա, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:
3. Սույն կարգը չի տարածվում`
1) ռադիոհաճախականությունների այն տիրույթներում աշխատող Ռադիոսարքավորումների վրա, որոնք օգտագործվում են բացառապես պետական (կառավարական) մարմինների կողմից,
2) հեռուստատեսային և ձայնային ծրագրերի հեռարձակման համար օգտագործվող Ռադիոսարքավորումների վրա,
3) սիրողական ռադիոօպերատորների վրա,
4) մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով տրամադրվող Թույլտվությունների վրա:
4. Թույլտվություն չի պահանջվում`
1) ցամաքային շարժական բջջային կապի բաժանորդային կայանների (տերմինալների) օգտագործման համար,
2) շարժական արբանյակային կապի գլոբալ համակարգերի շարժական երկրային բաժանորդային կայանների (տերմինալների) օգտագործման համար,
3) մինչև 5 Վտ հզորությամբ առանց բաց ճառագայթման կենցաղային և բժշկական գերբարձր ռադիոհաճախականության սարքավորումների օգտագործման համար,
4) 10 մետր հեռավորության վրա հետևյալ մագնիսական դաշտի լարվածությամբ ինդուկցիոն սարքավորումների (ռադիոհաճախականային նույնացման, հսկող ռադիոազդանշանային, ապրանքների նույնացման, անձնական նույնացման, արտադրանքի հսկման) օգտագործման համար`
ա. 9 - 59,75 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 72 դԲ (մկԱ/մ),
բ. 59,75 - 60,25 կՀց, 70 - 119 կՀց, 6765 - 6795 կՀց, 13,553 - 13,567 ՄՀց, 26,957 - 27,283 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 42 դԲ (մկԱ/մ),
գ. 60,25 - 70 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 69 դԲ (մկԱ/մ),
դ. 119 - 135 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 66 դԲ (մկԱ/մ),
ե. 7400 - 8800 կՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 9 դԲ (մկԱ/մ),
5) 125 - 135 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 10 մՎտ համարժեք - իզոտրոպ հզորությամբ, անվադողերը վերահսկող անլար կապի սարքավորումների օգտագործման համար,
6) 315 - 600 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա մինչև -5 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 30 - 37.5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 1 մՎտ հզորությամբ, 402 - 405 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 25 մկՎտ հզորությամբ բժշկական իմպլանտանտների օգտագործման համար, 457 կՀց ռադիոհաճախականությամբ աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 7 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, ձնակույտի հետևանքով զոհերի փնտրման սարքերի օգտագործման համար,
7) 3155 - 3400 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա մինչև 13,5 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 33,2 - 48,5 ՄՀց, 57 - 57,5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, անլար լսողական սարքերի օգտագործման համար,
8) 6765-6795կՀց, 13,553-13,567ՄՀց, 26,957-27,283ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, 42դԲ(մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 40,660-40,700ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող 10մՎտ հզորությամբ, 169,400-169,475ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող 500մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 50կՀց շերտի առավելագույն լայնությամբ, 169,400-169,4875ՄՀց և 169,4875-169,8125ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող 10մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 433,05-434.79ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող 10մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 863–870ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող 25մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 868-868,6ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող 25մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), ելքային հաղորդման (uplink transmissions) և 869,4-869,65ՄՀց 500մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) մուտքային ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 500մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) մուտքային հաղորդման (downlink transmissions), 24,0-24,25ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 100մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), ոչ մասնագիտացված սարքավորումների (հեռակառավարման, հեռուստաչափության, հեռուստակառավարման, ազդանշանման) օգտագործման համար,
9) 2400 - 2483,5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, անլար հասանելիության լայնաշերտ սարքավորումների օգտագործման համար,
10) 5150 - 5250 ՄՀց, 5725 - 5875 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (միայն շենքերի ներսում, ինչպես նաև օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ), 5250 - 5350 ՄՀց, 5470 - 5725 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ),
11) 26,957 - 27,283 ՄՀց, 34,995 - 35,225 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 28,0 - 28,2 ՄՀց, 40,660 - 40,700 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 1 Վտ հզորությամբ, մոդելների ղեկավարման սարքավորումների օգտագործման համար,
12) 66 - 74 ՄՀց, 87,5 - 92 ՄՀց, 100 - 108 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 151 - 162,7 ՄՀց, 163,2 - 168,5 ՄՀց, 174 - 230 ՄՀց, 470 - 638 ՄՀց, 710 - 726 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 5 մՎտ առավելագույն հզորությամբ, 165,5 - 167,3 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում (165,70 ՄՀց, 166,10 ՄՀց, 166,50 ՄՀց, 167,15 ՄՀց ֆիքսված ռադիոհաճախականություններ), մինչև 20 մՎտ հզորությամբ, ռադիոխոսափողների օգտագործման համար,
13) 87,5 - 92 ՄՀց, 863 - 865 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 1795 - 1800 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 20 մՎտ հզորությամբ, անլար աուդիոսարքավորումների օգտագործման համար,
14) 26,945 ՄՀց, 26,960 ՄՀց ռադիոհաճախականություններով աշխատող, մինչև 2 Վտ հզորությամբ, 433,05 - 434,79 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 5 մՎտ հզորությամբ, 868-868,2 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, հսկող ռադիոազդանշանային սարքավորումների օգտագործման համար, 149,95 - 150,06 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 25 մՎտ հզորությամբ, հսկող ռադիոազդանշանային սարքավորումների (հեռավոր օբյեկտներում) օգտագործման համար,
15) 30 - 41 ՄՀց, 1880 - 1900 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, անլար հեռախոսասարքերի օգտագործման համար,
16) 1710 - 1785 ՄՀց, 1805 - 1880 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող ներսրահային բջջային կապի սարքավորումների (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ Հայաստանի Հանրապետության շարժական կապի օպերատորների հետ ռոումինգային համաձայնագրի առկայության դեպքում) օգտագործման համար,
17) 9200 - 9975 ՄՀց, 10,5 - 10,6 ԳՀց, 13,4 - 14 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 25 մՎտ հզորությամբ, 24,00 - 24,25 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, տեղաշարժի և ռադիոազդանշանի հայտնաբերման սարքավորումների (փոքր հզորության ռադարներ` օբյեկտի դիրքը, արագությունը և այլ բնութագրերը որոշելու համար) օգտագործման համար,
18) 10,7 - 12,75 ԳՀց, 14,0 - 14,5 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող արբանյակային կապի երկրային կայանների (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ ինքնաթիռ-արբանյակ կապուղու կազմակերպման համար) օգտագործման համար,
19) 26,957 - 27,09 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 42 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 2446 - 2454 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, երկաթուղուն ավտոմատ նույնացման սարքավորումների օգտագործման համար,
20) 13,553-13,567ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 60դԲ(մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 865-865,6ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 100մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 200կՀց շերտի առավելագույն լայնությամբ, (865,6-867,6ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող հարցումներ հաղորդող, մինչև 2Վտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), թույլատրվում է միայն 865,7ՄՀց, 866,3ՄՀց, 866,9ՄՀց և 867,5ՄՀց ռադիոհաճախականությունների կենտրոնացած չորս ալիքներում՝ յուրաքանչյուրը 200կՀց շերտի առավելագույն լայնությամբ), 867,6-868ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 500մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 200կՀց շերտի առավելագույն լայնությամբ, 2446-2454ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 100մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) ռադիոհաճախականային նույնացման (RFID) սարքավորումների օգտագործման համար,
21) 446 - 446,1 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 0,5 Վտ հզորությամբ, անձնական ռադիոկայանների (ոչ մասնագիտական) օգտագործման համար,
22) 76-77ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 55 դԲմ էֆեկտիվ ճառագայթող իզոտրոպ հզորությամբ, տրանսպորտային միջոցների վրա տեղադրված տելեմատիկ համակարգերի օգտագործման համար,
23) Հայաստանի Հանրապետությունում պետական կամ հանրային նշանակության իրադարձությունների, միջոցառումների կամ այցերի լուսաբանման համար ռադիոկապի շարժական ցանցերի կազմակերպման կամ արբանյակային կապի երկրային կայանի շահագործման նպատակով մինչև 15 օր ժամկետով օգտագործվող ռադիոհաճախականությունների համար, բայց ոչ ավելի քան տարեկան 3 անգամ:
(4-րդ կետը խմբ. 11.05.12 N 159-Ն, լրաց. 05.10.16 N 276-Ն, խմբ. 11.10.17 N 443-Ն)
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված փոքր շառավղով անլար կապի համակարգերն օգտագործվում են Հեռահաղորդակցության միջազգային միության ուղեցույցների համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում թույլտվություն ունեցող անձանց ռադիոսարքավորումներում խանգարումներ չառաջացնելու և այդ ռադիոսարքավորումներից առաջացող խանգարումներից պաշտպանություն չպահանջելու պայմանով:
(5-րդ կետը խմբ. 11.05.12 N 159-Ն, լրաց. 05.10.16 N 276-Ն, փոփ. 11.10.17 N 443-Ն)
5.1 Սույն կարգի 4-րդ կետի 23-րդ ենթակետում նշված ռադիոհաճախականություններն առանց թույլտվության կարող են օգտագործվել միայն Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցնելուց հետո: Սույն կետում նշված համաձայնեցումը ստանալու համար սույն կարգի 4-րդ կետի 23-րդ ենթակետում նշված ռադիոհաճախականություններն առանց թույլտվության օգտագործման համար դիմող անձը Հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի N 3 և N 4 հավելվածներով նախատեսված տեղեկությունները: Հանձնաժողովը սույն կետում նշված համաձայնեցման վերաբերյալ դիրքորոշումը հայտնում է՝ այն նախապես համաձայնեցնելով էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնի հետ՝ վերջինիս դիրքորոշումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
(5.1-ին կետը լրաց. 05.10.16 N 276-Ն)
3. Ընդհանուր դրույթներ
6. Եթե էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի շահագործման կամ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ռադիոհաճախականությունների օգտագործում, ապա անձը չի կարող տվյալ ցանցն օգտագործել կամ ծառայությունը մատուցել առանց Թույլտվության:
7. Հանձնաժողովը Թույլտվություն տրամադրում է Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակ հաստատող իրավական ակտին համապատասխան, իր տնօրինման տակ գտնվող ռադիոհաճախականությունների տիրույթից:
8. Թույլտվության գործողության առավելագույն ժամկետը սահմանվում է 10 տարի:
9. Թույլտվության տրամադրման, ռադիոհաճախականությունների օգտագործման, Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար վճարվում է պարտադիր վճար, որի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Վճարումն իրականացվում է համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1-րդ հոդվածի և սույն կարգի:
10. Թույլտվությունը չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։
11. Թույլտվության գործողությունը չի տարածվում Թույլտվություն ունեցող անձի հետ համատեղ, այդ թվում՝ համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև Թույլտվություն ունեցող անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձանց վրա։
12. Թույլտվություն ունեցող անձը կարող է օգտագործել այդ ռադիոհաճախականությունը Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից և Թույլտվության գործողության ժամկետում։
13. Թույլտվություն ունեցող անձի կողմից Թույլտվությամբ իրեն տրամադրված ռադիոհաճախականությունների փաստացի չօգտագործումը Թույլտվություն ունեցող անձին չի ազատում իրեն տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման համար սահմանված վճարներ վճարելու պարտականությունից:
14. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ սույն կարգի, կամ Թույլտվության պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում, Հանձնաժողովը կարող է կիրառել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները, այդ թվում` կասեցնել կամ դադարեցնել ռադիոհաճախականության օգտագործման թույլտվությունը:
4. Թույլտվություն ստանալու հայտի քննարկումը և որոշման ընդունումը
15. Թույլտվություն ստանալու համար անձը Հանձնաժողով է ներկայացնում`
1) (ենթակետն ուժը կորցրել է 07.11.12 N 442-Ն)
2) անձնագրի պատճենը, եթե հայտատուն ֆիզիկական անձ է.
3) Թույլտվության տրամադրման վճարի 1 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը.
4) Համապատասխան տեղեկություններ` համաձայն սույն կարգի N 1-N 4 հավելվածներով տրված ձևերի:
(15-րդ կետը խմբ. 06.06.12 N 201-Ն, փոփ., խմբ. 07.11.12 N 442-Ն)
16. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին:
17. Հայտատուն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիության համար։
18. Հայտատուի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում։ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի 15-րդ կետին և N 1-N 4 հավելվածներին:
19. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն)
20. Այն դեպքերում, երբ Հայտում նշված և սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի առարկա չհանդիսացող ռադիոհաճախականությունները օգտագործվում են կամ նախատեսված են պետական (կառավարական) մարմինների ռադիոսարքավորումների օգտագործման համար, Հանձնաժողովն սկսում է համապատասխան մարմինների հետ համակարգման աշխատանքներ` ռադիոհաճախականությունների օգտագործման պայմաններում լրացուցիչ պայմաններ ամրագրելու նպատակով:
21. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝
1) նրանում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.
2) ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ.
3) Հայտատուն` օրենքի, իսկ իրավաբանական անձ հանդիսացող Հայտատուն` նաև իր կանոնադրության համաձայն իրավունք չունի օգտագործել հայցվող ռադիոհաճախականությունը։
22. Հանձնաժողովը Հայտի ստուգման բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտը պահպանվում է Հանձնաժողովում:
(22-րդ կետը խմբ. 31.07.13 N 277-Ն)
23. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից Հայտի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց կամ բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո դրանք ներկայացնում է Հանձնաժողով: Այդ դեպքում Հայտի ստացման օր է համարվում բացակայող կամ ճշտգրտված փաստաթղթերը հանձնաժողովում մուտքագրելու օրը: Դրանից հետո Հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 18-22-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:
24. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է Հայտի քննարկման գործընթացը և կայացնում համապատասխան որոշում` Հայտն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
(24-րդ կետը խմբ. 31.07.13 N 277-Ն)
25. Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոհաճախականությունների օգտագործման և դրանց միջազգային իրավական պաշտպանության ապահովման համար Հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոկապի բյուրոյում հատկացվող ռադիոհաճախականությունների գրանցման աշխատանքների իրականացման համար, ինչպես նաև սույն կարգի 20-րդ կետով նախատեսված համակարգման աշխատանքների համար ծախսված ժամանակը չի ներառվում սույն կարգի 24-րդ կետում սահմանված ժամկետում։
26. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն)
27. Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե՝
1) Հայտատուն օրենքով սահմանված կարգով անվճարունակ կամ սնանկ է ճանաչված.
2) հայտագրված ռադիոհաճախականության կամ ռադիոհաճախականության տիրույթի օգտագործումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության սահմանափակ ռեսուրսների անարդյունավետ օգտագործման.
3) Հայտում բերված տեխնիկական ցուցանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին.
4) Թույլտվություն տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ Թույլտվություն ունեցող անձին տրված իրավունքը կամ կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա գործունեության տեխնիկական ցուցանիշների վրա.
5) (ենթակետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն)
6) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերում կամ տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ, ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված:
(27-րդ կետը փոփ. 31.07.13 N 277-Ն)
28. Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո, անձը, սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով, կարող է կրկին Հայտ ներկայացնել Հանձնաժողով։
29. Թույլտվություն տրամադրելու վերաբերյալ դրական որոշում ընդունելուց հետո, Հանձնաժողովը որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում փոստով ուղարկում է դիմողին, իսկ եթե դիմողը դրա մասին խնդրել է հայտը ներկայացնելու ժամանակ՝ էլեկտրոնային համակարգի միջոցով 1 աշխատանքային օրվա ընթացքում: Մինչև վերջինիս ներկայանալը Թույլտվությունը պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում:
(29-րդ կետը խմբ. 31.07.13 N 277-Ն)
30. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ անձի հաջորդ Հայտերի քննարկման վրա։
31. Հայտի մերժման դեպքում, որոշումն ընդունելուց հետո, որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում փոստով ուղարկվում է Հայտատուին, իսկ եթե Հայտատուն դրա մասին խնդրել է հայտը ներկայացնելու ժամանակ՝ էլեկտրոնային համակարգի միջոցով 1 աշխատանքային օրվա ընթացքում:
(31-րդ կետը խմբ. 31.07.13 N 277-Ն)
32. Հանձնաժողովում յուրաքանչյուր Թույլտվություն ունեցող անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում գործ:
33. Թույլտվություն ստացած անձի ստորագրությամբ Թույլտվության ստացման կտրոնը (սույն կարգի N6 հավելված) պահվում է Հանձնաժողովում։
34. Թույլտվության գործողությունը դադարեցվելու դեպքերում գործը պահվում է Հանձնաժողովում:
35. Թույլտվությունների տրամադրման գործընթացին առնչվող Հանձնաժողովի որոշումները ծանոթանալու նպատակով պետք է մատչելի լինեն ցանկացած շահագրգիռ անձի համար, եթե դրանք չեն պարունակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիքներ:
5. Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգումը
36. Թույլտվությունում ամրագրված ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում Թույլտվություն ունեցող անձը պարտավոր է Թույլտվության գործողության ժամկետի ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ Հայտով դիմել Հանձնաժողով:
(36-րդ կետը փոփ. 31.07.13 N 277-Ն)
37. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն)
38. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն)
39. Հայտը մերժվում է, եթե՝
1) (ենթակետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն)
2) (ենթակետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն)
3) (ենթակետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն)
4) առաջին անգամ տրված Թույլտվության գործողության ժամկետի ընթացքում Թույլտվություն ունեցող անձը գործունեությունն իրականացրել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի էական խախտմամբ.
5) Թույլտվություն ստացած անձը Թույլտվությունում սահմանված ժամկետում տրամադրված ռադիոհաճախականությունը չի օգտագործել:
(39-րդ կետը փոփ. 31.07.13 N 277-Ն)
40. Հանձնաժողովը Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման կամ երկարաձգման մերժման վերաբերյալ որոշում է ընդունում Հայտը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում և որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում փոստով ուղարկում է Հայտատուին, իսկ եթե Հայտատուն դրա մասին խնդրել է հայտը ներկայացնելու ժամանակ՝ էլեկտրոնային համակարգի միջոցով 1 աշխատանքային օրվա ընթացքում:
(40-րդ կետը խմբ. 31.07.13 N 277-Ն)
41. Եթե Հայտը ներկայացվել է Թույլտվության գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այն քննարկվում է միայն կասեցման վերացումից հետո:
6. Ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարները
42. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը սահմանվում է տարվա համար և ենթակա է վճարման յուրաքանչյուր եռամսյակի համար հավասարաչափ՝ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ։
43. Ոչ լրիվ եռամսյակի ռադիոհաճախականությունների օգտագործման վճարի չափը հաշվարկվում է ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (Թույլտվության գործողության) օրացուցային օրերի համար` եռամսյակի համար սահմանված վճարի և եռամսյակի օրացուցային օրերի թվի քանորդի և ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (Թույլտվության գործողության) օրացուցային օրերի արտադրյալի չափով։
44. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի հաշվարկման ժամանակ տվյալ վճարի մասով ամբողջական թիվ ստանալու համար իրականացվում է վճարման ենթակա գումարի կլորացում: Մինչև 50 լումայի դեպքում գումարը կլորացվում է դեպի փոքրացում, իսկ 50 և ավելի լումայի դեպքում՝ դեպի մեծացում:
45. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների գումարների վճարումը սույն կարգի 42-րդ կետով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում գանձվում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար պակաս վճարված վճարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար։
46. Եթե ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի վճարման ժամանակ վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են ռադիոհաճախականության պարտադիր վճարի գումարները, այնուհետև՝ տույժերը:
(գլուխը լրաց. 05.10.16 N 276-Ն)
(կարգը խմբ. 11.05.12 N 159-Ն, խմբ., լրաց. 06.06.12 N 201-Ն, փոփ., խմբ. 07.11.12 N 442-Ն, փոփ., խմբ. 31.07.13 N 277-Ն, լրաց. 05.10.16 N 276-Ն, խմբ., փոփ. 11.10.17 N 443-Ն)
կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի N 169-Ն որոշմամբ հաստատված կարգի |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ռադիոռելեային կապի գծերի ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար
Ընդհանուր տեղեկություններ
1. Հայտատու (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը) |
_________________________________ |
2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը |
_________________________________ |
3. Հարկ վճարողի հաշվառման համարը |
_________________________________ |
4. Գտնվելու վայրը |
_________________________________ |
5. Փոստային հասցեն |
_________________________________ |
6. Հեռախոս, ֆաքս |
_________________________________ |
7. Ռադիոռելեային կապի գծի օգտագործման նպատակը |
_________________________________ |
8. Ռադիոռելեային կապի գծի անվանումը |
_________________________________ |
9. Ռադիոռելեային կապի գծերի կայանների տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները և բարձրությունը ծովի մակերևույթից
Հ/հ |
Ռադիոռելեային կապի գծի հատվածի անվանումը |
Ռադիոռելեային կապի գծի կայանների տեղադրման վայրերը |
Աշխարհագրական կոորդինատները |
Բարձրությունը ծովի մակերևույթից (մ) | |||
կայան 1 |
կայան 2 |
կայան 1 |
կայան 2 |
կայան 1 |
կայան 2 | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
10. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն)
Տեխնիկական տվյալներ
11. Ռադիոռելեային կայանի տեսակը |
________________________________________ |
12. Ռադիոհաճախականությունների |
________________________________________ |
13. Պահանջվող ռադիոհաճախականությունները (ՄՀց)
Հ/հ |
Ռադիոռելեային կապի գծի հատվածի անվանումը |
Պահանջվող ռադիոհաճախականությունները (հաղորդման) (ՄՀց) | |
կայան 1 |
կայան 2 | ||
1 |
2 |
3 |
4 |
14. Հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը
Հ/հ |
Ռադիոռելեային կապի գծի հատվածի անվանումը |
Հաղորդչի հզորությունը (Վտ) |
Ճառագայթման դասը |
Տեղեկատվության հաղորդման արագությունը (կԲիթ/վ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
15. Անտենայի տեսակը, բարձրությունը երկրի մակերևույթից, տրամագիծը, ուժեղացման գործակիցը
Հ/հ |
Ռադիոռելեային կապի գծի |
Անտենայի տեսակը |
Բարձրությունը երկրի մակերևույթից (մ) |
Անտենայի տրամագիծը (մ) |
Ուժեղացման գործակիցը | ||||
կայան 1 |
կայան 2 |
կայան 1 |
կայան 2 |
կայան 1 |
կայան 2 |
կայան 1 |
կայան 2 | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
16. Ռադիոռելեային կապի կազմակերպման սխեման (նշել կայանների միջև հեռավորությունները և անտենաների ազիմուտները).
Հայտատու` |
______________________________________________________________ |
«_____» ________________ 20 թվականի |
|
(հավելվածը փոփ. 07.11.12 N 442-Ն, 31.07.13 N 277-Ն)
կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի N 169-Ն որոշմամբ հաստատված կարգի |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
անլար հասանելիության լայնաշերտ ցանցի ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար
Ընդհանուր տեղեկություններ
1. Հայտատու (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը) |
_________________________________ |
2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը |
_________________________________ |
3. Հարկ վճարողի հաշվառման համարը |
_________________________________ |
4. Գտնվելու վայրը |
_________________________________ |
5. Փոստային հասցեն |
_________________________________ |
6. Հեռախոս, ֆաքս |
_________________________________ |
7. Ցանցի օգտագործման նպատակը |
_________________________________ |
8. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն) |
_________________________________ |
Ընդհանուր տեղեկություններ ցանցի վերաբերյալ
9. Օգտագործվող սարքավորման տեխնիկական |
___________________________________ |
10. Ցանցի կազմակերպման տարածքը |
___________________________________ |
11. Բազային կայանների քանակը |
___________________________________ |
Տեխնիկական տվյալներ
12. Ռադիոհաճախականությունների |
___________________________________ |
13. Ցանցի համար պահանջվող ռադիո- |
___________________________________ |
14. Բազային կայանների տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները, բարձրությունը ծովի մակերևույթից |
Բազային կայանի |
Բազային կայանի |
Աշխարհագրական կոորդինատները |
Բարձրությունը ծովի | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
15. Պահանջվող ռադիոհաճախականությունները, հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը
Բազային կայանի հերթական համարը |
Ռադիոհաճախա-կանությունը (ՄՀց) |
Հաղորդչի հզորությունը (Վտ) |
Ճառագայթման դասը |
Տեղեկատվության հաղորդման արագությունը (կԲիթ/վ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
16. Անտենաների տեսակը, բարձրությունը երկրի մակերևույթից, ուժեղացման գործակիցը, ճառագայթման ազիմուտը
Բազային կայանի |
Անտենայի տեսակը, սեկտորի բացվածքը (աստիճան) |
Բարձրությունը երկրի |
Ուժեղացման գործակիցը |
Ճառագայթման ազիմուտը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Հայտատու` |
______________________________________________________________ |
«_____» ________________ 20 թվականի |
|
(հավելվածը փոփ. 07.11.12 N 442-Ն, 31.07.13 N 277-Ն)
կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի N 169-Ն որոշմամբ հաստատված կարգի |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
շարժական ռադիոկապի ցանցի ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար
Ընդհանուր տեղեկություններ
1. Հայտատու (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը) |
_________________________________ |
2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը |
_________________________________ |
3. Հարկ վճարողի հաշվառման համարը |
_________________________________ |
4. Գտնվելու վայրը |
_________________________________ |
5. Փոստային հասցեն |
_________________________________ |
6. Հեռախոս, ֆաքս |
_________________________________ |
7. Ռադիոկապի օգտագործման նպատակը |
_________________________________ |
8. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն) |
_________________________________ |
Ընդհանուր տեղեկություններ ռադիոկապի ցանցի վերաբերյալ
9. Օգտագործվող սարքավորման տեխնիկական |
___________________________________ |
10. Ռադիոկապի ցանցի կազմակերպման տարածքը |
___________________________________ |
11. Բազային (վերահաղորդիչ) կայանների քանակը |
___________________________________ |
12. Պլանավորվող բաժանորդային ցանցի ծավալը |
___________________________________ |
Տեխնիկական տվյալներ
13. Ռադիոհաճախականությունների շերտերը (ՄՀց) |
___________________________________ |
14. Դուպլեքսային բաժանվածություն (ՄՀց) |
___________________________________ |
15. Ցանցի համար պահանջվող |
___________________________________ |
16. Բազային (վերահաղորդիչ) կայանների տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները, բարձրությունը ծովի մակերևույթից
Բազային կայանի |
Բազային |
Աշխարհագրական կոորդինատները |
Բարձրությունը ծովի մակերևույթից | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
17. Պահանջվող ռադիոհաճախականությունները, հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը
Բազային կայանի հերթական համարը |
Ռադիոհաճախա-կանությունը (ՄՀց) |
Հաղորդչի հզորությունը |
Ճառագայթման դասը |
Տեղեկատվության հաղորդման արագությունը (կԲիթ/վ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
18. Անտենաների տեսակը, բարձրությունը երկրի մակերևույթից, ուժեղացման գործակիցը, ճառագայթման ազիմուտը
Բազային կայանի |
Անտենայի տեսակը, սեկտորի բացվածքը (աստիճան) |
Բարձրությունը երկրի |
Ուժեղացման գործակիցը |
Ճառագայթման ազիմուտը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Հայտատու` |
______________________________________________________________ |
«_____» ________________ 20 թվականի |
|
19. Շարժական ռադիոկապի ցանցի շահագործման ընթացքում օգտագործվող ազդականչը՝ _____________________:
(հավելվածը փոփ. 07.11.12 N 442-Ն, 31.07.13 N 277-Ն, լրաց. 11.10.17 N 443-Ն)
կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի N 169-Ն որոշմամբ հաստատված կարգի |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ամրակցված (շարժական) արբանյակային կապի երկրային կայանի ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար
Ընդհանուր տեղեկություններ
1. Հայտատու (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը) |
_________________________________ |
2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը |
_________________________________ |
3. Հարկ վճարողի հաշվառման համարը |
_________________________________ |
4. Գտնվելու վայրը |
_________________________________ |
5. Փոստային հասցեն |
_________________________________ |
6. Հեռախոս, ֆաքս |
_________________________________ |
7. Կապի կազմակերպման նպատակը |
_________________________________ |
8. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն) |
_________________________________ |
Տեխնիկական տվյալներ
9. Արբանյակային կապի երկրային կայանի տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները, բարձրությունը ծովի մակերևույթից
Կայանի |
Արբանյակային կապի երկրային կայանի տեղադրման վայրը (հասցեն) |
Աշխարհագրական կոորդինատները |
Բարձրությունը ծովի մակերևույթից | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
10. Արբանյակային ցանցի անվանումը և տեղակայման կոորդինատները
Արբանյակային ցանցի |
Տեղակայման կոորդինատները | |
1 |
2 |
3 |
11. Ռադիոհաճախականությունների շերտերը (ՄՀց) |
____________________________________________ |
12. Պահանջվող ռադիոհաճախականությունները, հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը
Կայանի հերթական համարը |
Ռադիոհաճախականու-թյունները (ՄՀց) |
Հաղորդչի հզորությունը |
Ճառագայթման դասը |
Տեղեկատվության հաղորդման արագությունը (կԲիթ/վ) | |
հաղորդման |
ընդունման | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
13. Անտենաների տեսակը, տրամագիծը, բարձրությունը երկրի մակերևույթից, ուժեղացման գործակիցը, ճառագայթման ազիմուտը, տեղի անկյունը
Կայանի |
Անտենայի |
Տրամա-գիծը (մ) |
Բարձրությունը երկրի |
Ուժեղացման գործակիցը |
Ճառագայթման ազիմուտը (աստիճան) |
Տեղի անկյունը (աստիճան) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Հայտատու` |
______________________________________________________________ |
«_____» ________________ 20 թվականի |
|
(հավելվածը փոփ. 07.11.12 N 442-Ն, 31.07.13 N 277-Ն)
կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի N 169-Ն որոշմամբ հաստատված կարգի |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(հավելվածն ուժը կորցրել է 31.07.13 N 277-Ն)
կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի N 169-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
20 __ թվականի __________ «___» -ի N_____ որոշում
Էլեկտրոնային հաղորդակցության կապի տեսակը՝ ________________________________________ |
_______________________________________________________________________________________ |
Թույլտվության գրանցման ամսաթիվը |
«___»_____________20__ թ. |
Թույլտվության գրանցման համարը |
N_________ |
Ստացված էջերի քանակը՝ |
________________ |
Տրված է՝ |
_________________________________________________________________________ |
_________________________________________________________________________________ |
_________________________________________________________________________________ |
_________________________________________________________________________________ |
Թույլտվությունը ստացվել է՝
«____»________________20__ թվականի |
___________________________________________ |