«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հոկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60317412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
16 հոկտեմբերի 2017 թ. |
թիվ 21-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 19-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 19-ի «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 12-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 19-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ի (այսուհետ՝ հավելված 1) «(2000 թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման» բառերը,
2) հավելված 1-ի 3-րդ կետի «անշարժ գույքի հետ կապված գործունեություն» բառերը փոխարինել «բնակարանային շինարարություն» բառերով,
3) որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ի 2-րդ կետի «2003թ. հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն» բառերը փոխարինել «2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |