ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2017 թվականի N 1077-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) դրոշմանիշային վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները վերադարձնելու կարգը` համաձայն N 5 հավելվածի.».
2) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը «առկա փաստաթղթերը,» բառերից հետո լրացնել «ներառյալ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասում նախատեսված տեղեկատվությունը` տրամադրված դեպքի առթիվ մինչդատական վարույթ իրականացնող մարմնի կողմից,» բառերով.
3) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով` համաձայն հավելվածի.
4) որոշման N 3 հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկանքը հարկային մարմնից ստանալու համար սույն կարգում նշված անձինք (բացառությամբ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված` հարկային գործակալ չհամարվող անձից եկամուտներ ստացող, ինչպես նաև նույն մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց) ներկայացնում են գործատուի (հարկային գործակալի) տրամադրած տեղեկանքը` դրոշմանիշային վճարներն աշխատողի եկամուտներից պահված լինելու վերաբերյալ:».
5) որոշման N 4 հավելվածի 3-րդ կետը «բացառությամբ պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարարական ծառայության մարմինների» բառերով.
6) որոշման N 4 հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.
«8.1. Հարկային մարմինը պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմիններից, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարարական մարմինների կողմից առանձնացված հաշվառման նպատակով բացված համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցված դրոշմանիշային վճարների մասով, ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում դրոշմանիշային վճարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ փոխանցման ամփոփ հանձնարարական, որի համաձայն տվյալ հաշվին մուտքագրված գումարները յուրաքանչյուր գործառնական օրվա ավարտին փոխանցվում են հատուցման հիմնադրամին:».
7) որոշման N 4 հավելվածի 10-րդ կետում «հանձնարարականն» և «հանձնարարականում» բառերը համապատասխանաբար փոխարինել «հանձնարարականներն» և «հանձնարարականներում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը հարկային մարմնին տրամադրում է պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարարական ծառայության մարմինների համապատասխան ՀՎՀՀ-ների ցանկը:
3. Հարկային մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված ցանկն ստանալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում 2017 թվականի մնացած հաշվետու ժամանակաշրջանների համար պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարարական ծառայության մարմինների կողմից առանձնացված հաշվառման նպատակով բացված համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցման ենթակա դրոշմանիշային վճարների մասով փոխանցման ամփոփ հանձնարարական` տվյալ հաշվին մուտքագրված գումարները յուրաքանչյուր գործառնական օրվա ավարտին հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ:
4. Հարկային մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված ցանկն ստանալու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարարական ծառայության մարմինների կողմից նախորդ ժամանակաշրջանների համար վճարված և հատուցման հիմնադրամի հատուկ հաշվին չփոխանցված դրոշմանիշային վճարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ փոխանցման ամփոփ հանձնարարական:
5. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված հանձնարարականն ստանալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը հատուցման հիմնադրամի հատուկ հաշվին է փոխանցում հանձնարարականում նշված գումարը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. սեպտեմբերի 6 Երևան |
Հավելված |
«Հավելված N 5 ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:
2. Համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցված դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները ենթակա են վերադարձման հարկային գործակալի կամ դրոշմանիշային վճարներն ինքնուրույն վճարողների (այսուհետ` վճարող) հարկային մարմին ներկայացված դիմումի հիման վրա` համաձայն ԴՎ N 1 ձևի:
3. Վերադարձն իրականացվում է դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարի մնացորդի այն մասով, որն օրենքով սահմանված պահանջներին և սույն կարգին համապատասխան հարկային մարմնի կողմից համարվել է վերադարձման ենթակա:
4. Վերադարձման ներկայացված գումարը համարվում է չհիմնավորված և վճարողի դիմումը մերժվում է, եթե հարկային մարմնում առկա տվյալների համադրման արդյունքում պարզվում է, որ սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարի մնացորդ առկա չէ: Դրոշմանիշային վճարի գումարի առկա մնացորդը վերադարձման ներկայացված գումարի չափից պակաս լինելու դեպքում վերադարձման ենթակա կհամարվի առկա մնացորդի չափով:
Սույն կետում նշված դեպքում վճարողին տեղեկացվում է վերադարձը չկատարելու (վերադարձը մերժվելու) մասին` նշելով վերադարձի մերժման հիմքը, իսկ դրոշմանիշային վճարի գումարի ոչ բավարար մնացորդի առկայության դեպքում` տեղեկացվում է վերադարձման ենթակա գումարի մասին:
5. Հարկային մարմինը վճարողից սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է սահմանված չափից ավելի վճարված գումարի վերադարձման մասին եզրակացություն` համաձայն ԴՎ N 2 ձևի:
6. Վերադարձը մերժելու հիմքի բացակայության դեպքում` հարկային մարմինը եզրակացությունների հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում վճարողների ավելի վճարված դրոշմանիշային վճարների գումարների վերադարձի մասին ամփոփ տեղեկանք` համաձայն ԴՎ N 3 ձևի:
7. Ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը վճարողների սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարների գումարների վերադարձի մասին ամփոփ տեղեկանքն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է գումարների վերադարձը:
8. Դրոշմանիշային վճարների սահմանված չափից ավելի վճարված գումարների վերադարձը կատարվում է «Դրոշմանիշային վճարներ» գանձապետական հաշվեհամարից վճարողի բանկային հաշվին վերադարձման ենթակա գումարի փոխանցման միջոցով: Եթե դրոշմանիշային վճար վճարող ֆիզիկական անձը բանկային հաշիվ չունի, ապա գումարը փոխանցվում է նրա առաջարկած առևտրային բանկ՝ նրա անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներով, ընդ որում, այդ դեպքում «Վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարների մնացորդի վերադարձի դիմում» ԴՎ N 1 ձևի, «Վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարի մնացորդի վերադարձման մասին եզրակացություն» ԴՎ N 2 ձևի և «Վճարողների սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարների մնացորդների վերադարձի մասին ամփոփ տեղեկանք» ԴՎ N 3 ձևի «Հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը» սյունակում նշվում է անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը:
Ձև ԴՎ N 1
Դ Ի Մ Ո Ւ Մ
ՎՃԱՐՈՂԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ
ՀՎՀՀ |
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի, հարկային գործակալ չհամարվողից եկամուտ ստացած ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
Խնդրում եմ դրոշմանիշային վճարի սահմանված չափից ավելի վճարված գումարի մնացորդից վերադարձնել գումարը:
Բանկը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը |
Հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը (անձնագրի սերիան և համարը/նույնականացման քարտի համարը) |
Վերադարձման ենթակա գումարը |
Դիմումի ներկայացման ամսաթիվը ____ ___________________ 20____ թ. | |
Դիմումատու (անունը, ազգանունը և ստորագրությունը) |
Հարկ վճարողի կնիքը` (առկայության դեպքում) |
Ձև ԴՎ N 2
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _______________________
ՎՃԱՐՈՂԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՎՀՀ |
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի, հարկային գործակալ չհամարվողից եկամուտ ստացած ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
Վճարողի ___ ______________ 20__ թ. ներկայացված դիմումի համաձայն` վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարի մնացորդից ենթակա է վերադարձման:
(դրամ) |
Բանկը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը |
Հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը (անձնագրի սերիան և համարը/նույնականացման քարտի համարը) |
Վերադարձման ենթակա գումարը |
Եզրակացության կազմման ամսաթիվը __ _____________________ 20____ թ. | |
Հարկային մարմնի պատասխանատու անձ |
_______________________________ (անունը, ազգանունը և ստորագրությունը) |
Կ. Տ.
Ձև ԴՎ N 3
ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ N ______________________
ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, ամփոփելով 20____ թ. ___________ -ի ____ -ից մինչև 20____ թ. ____________-ի ___-ը կազմված եզրակացությունները, տեղեկացնում է, որ «Դրոշմանիշային վճարներ» գանձապետական հաշվեհամարից ստորև նշված գումարները ենթակա են վերադարձման վճարողների հետևյալ հաշվարկային հաշիվներին:
(դրամ) |
NN |
Կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը |
Հարկային մարմնի կոդը |
ՀՎՀՀ |
Բանկը, որին պետք է փոխանցել գումարը |
Հաշվի համարը, որին պետք է փոխանցել գումարը (անձնագրի սերիան և համարը/ |
Գումարը |
Ընդամենը |
Հարկային մարմնի պատասխանատու անձ |
_______________________________ (անունը, ազգանունը և ստորագրությունը) |
Կ. Տ. »:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |