ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2017 թվականի N 1323-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ ու «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքի Ս. Բարխուդարյան 11 հասցեում գտնվող՝ 4700000 դրամ գնահատված արժեքով, 421.2 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 0.0405 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` N 1 գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքին՝ համայնքային զարգացման կենտրոն ստեղծելու պայմանով:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքի Ս. Բարխուդարյան 11/1 հասցեում գտնվող՝ 7100000 դրամ գնահատված արժեքով, 158.3 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 0.0127 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` N 2 գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքին՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն շահագործելու պայմանով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված N 1 գույքի և N 2 գույքի նվիրաբերության մասին պայմանագրեր՝ դրանցում սահմանելով, որ՝
1) համայնքը պարտավորվում է, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման պլանի, մինչև 2025 թվականի ավարտը N 1 գույքի շենքի և բակի վերանորոգման նպատակով կատարել 40.0 մլն դրամի չափով ներդրում.
2) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում՝ նվիրաբերությունը կհամարվի վերացված, և Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված N 1 գույքը և N 2 գույքը՝ դրանց վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին.
3) պայմանագրերից բխող նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են վճարման՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 23 Երևան |