Գլխավոր տեղեկություն
Համար
N 847-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.08.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.08.02/48(1323) Հոդ.754
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2017 թվականի N 847-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի «Տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկատվություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 678-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) որոշման վերնագիրը «կարգը» բառից հետո լրացնել «և տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման միջոցառումների իրականացման քայլերի հաջորդականությունը» բառերով.

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը «հավելվածի» բառից առաջ լրացնել «N 1» թվով.

3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.

«1.1) տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման միջոցառումների իրականացման քայլերի հաջորդականությունը՝ համաձայն N 2 հավելվածի».

4) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «ղեկավար-նախարար» բառերը փոխարինել «ղեկավար» բառով.

5) որոշումը լրացնել N 2 հավելվածով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

2017 թ. հուլիսի 21

Երևան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 20-ի N 847-Ն որոշման

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

NN
ը/կ

Միջոցառման

անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխա-նատու մարմինը

Միջոցառման իրականաց-ման ժամկետը

Ֆինան-սավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

1.

 Հիմնական+ (Basic+) ծրագրի (այսուհետ` ծրագիր) ձեռքբերում դոնոր կազմակերպությունից  

ծրագրի փաստացի տնօրինում ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից

ՀՀ կառավա-րության աշխատակազմ

2017 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսա-վորում չի պահանջ-վում:

2.

Տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով ծրագրի պատասխանատուի նշանակում և աշխատանքային խմբի ձևավորում

ծրագրի ղեկավարի նշանակման և աշխատանքային խմբի ստեղծման մասին իրավական ակտ

ՀՀ կառավա-րության աշխատակազմ

2017 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսա-վորում չի պահանջ-վում:

3.

Աշխատանքային խմբի կողմից տեսչական մարմինների գործու-նեությունը կարգավորող իրավական ակտերի վերլուծություն

ՀՀ իրավական ակտերի պահանջներին համապատասխան ծրագրի բիզնես գործընթացներ

ՀՀ կառավա-րության աշխատակազմ

2018 թ.
 մարտի 1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե դոնոր կազմա-կերպու-թյուններ

4.

Աշխատանքային խմբի կողմից ծրագրի տեղայնացման նախահաշվի կազմում և ֆինանսավորման հնարավոր աղբյուրների բացահայտում

ծրագրի ներդրման նախահաշիվ

ՀՀ կառավա-րության աշխատակազմ

2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե դոնոր կազմա-կերպու-թյուններ

5.

Աշխատանքային խմբի կողմից ծրագրի տեղայնացման հաջորդական քայլերի մշակում

ծրագրի ներդրման գործողությունների պլան

ՀՀ կառավա-րության աշխատակազմ

2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե
 դոնոր կազմա-կերպու-թյուններ

6.

Ծրագրի ներդրման նախապատրաստական աշխատանքներ

ծրագրի տեղայնացման աշխատանքների ավարտ

ՀՀ կառավա-րության աշխատակազմ

2018 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե
դոնոր կազմա-կերպու-թյուններ

7.

Ծրագրի վերջնական տեղադրում ՀՀ կառավարության աշխատակազմում

ծրագրի գործարկում ՀՀ կառավարության աշխատակազմում

ՀՀ կառավարության աշխատակազմ

2018 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե
դոնոր կազմա-կերպու-թյուններ

8.

Ծրագրի պիլոտային ներդրում

վերահսկողություն իրականացնող մեկ մարմնում ծրագրի գործարկում, հնարավոր թերությունների վերացում

ՀՀ կառավարության աշխատակազմ

2018 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե
դոնոր կազմա-կերպու-թյուններ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան