«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2006 թվականի N 1717-Ն
ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար, համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ հիվանդներին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր հատկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 396 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. դեկտեմբերի 6 |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ
1. Բնակչության սոցիալական խմբեր, որոնց պատկանող անձանց հիվանդության դեպքում դեղերը տրվում են անվճար՝
ա) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ,
բ) հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան),
գ) հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,
դ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան),
ե) բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ,
զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,
է) հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան),
ը) մինչև 7 տարեկան երեխաներ:
2. Բնակչության սոցիալական խմբեր, որոնց պատկանող անձանց հիվանդության դեպքում դեղերը տրվում են 50 տոկոս զեղչով՝
ա) 3-րդ խմբի հաշմանդամներ,
բ) Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
գ) բռնադատվածներ,
դ) միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ,
ե) միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ,
զ) միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):
3. Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են 30 տոկոս զեղչով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ, ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԸ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ ԵՆ ԱՆՎՃԱՐ
Տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր)
Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր)
Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր)
Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր)
Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր)
Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր)
Պարբերական հիվանդություն (կոլխիցին և (կամ) համարժեք այլ դեղեր)
Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո)
Մալարիա (հակամալարիային դեղեր)
Քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)
Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)
Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (Բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)
Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր)
(հավելվածը լրաց. 04.11.10 N 1408-Ն, փոփ. 30.12.10 N 1749-Ն, լրաց. 11.09.14 N 971-Ն, 22.09.17 N 1154-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |