ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2017 թվականի N 581-Ա
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարինյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ս. Սարինյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. հունիսի 15-ի N 581-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մարտիրոսյան |
- ՀՀ ԳԱԱ-ի նախագահ (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ) |
Ա. Ջանջուղազյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Գ. Գրիգորյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Մ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ն. Տեր-Վարդանյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Հովհաննիսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ |
Յու. Սուվարյան |
- ՀՀ ԳԱԱ-ի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ) |
Վ. Դևրիկյան |
- ՀՀ ԳԱԱ-ի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն |
Ա. Ավագյան |
- ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի դեկան |
Գ. Մանասյան |
- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Ասատրյան |
- հանգուցյալի դստեր ամուսինը (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |