ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2017 թվականի N 917-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 605-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 605-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրված՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկերի ծածկագրերին համապատասխան՝ հետևյալ քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների խմբերի վրա՝
9302 00 000 0-ից | Գազային ատրճանակներ և ռևոլվերներ, այդ թվում՝ ռետինե
գնդակներով, փամփուշտներով կրակելու հնարավորությամբ, | |
9302 00 000 0-ից | Ակոսափող սպորտային ատրճանակներ և ռևոլվերներ, | |
9302 00 000 0-ից |
Ակոսափող ծառայողական ատրճանակներ և ռևոլվերներ, | |
9303 20-ից | Սպորտային ողորկափող հրազեն, | |
9303 30 000 0-ից | Սպորտային ակոսափող հրազեն, | |
9303 20 100 0-ից | Որսորդական մի փողանի ողորկ-երկարափող հրազեն, | |
9303 20 950 0-ից | Որսորդական երկփողանի կամ համակցված հրազեն, | |
9303 30 000 0-ից | ||
9303 20 950 0-ից | Որսորդական երկփողանի ողորկափող հրազեն, այդ թվում՝ տարբեր տրամաչափի փողերով, | |
9303 30 000 0-ից | Որսորդական ակոսափող հրազեն, | |
9303 20 950 0-ից | ||
9304 00 000 0-ից | Որսորդական օդաճնշիչ զենք՝ ոչ ավելի, քան 25 ջոուլ փողային էներգիայով, | |
9304 00 000 0-ից | Սպորտային օդաճնշիչ երկարափող զենք՝ 3 ջոուլից ավելի փողային էներգիայով, | |
9304 00 000 0-ից | Սպորտային օդաճնշիչ ատրճանակներ և ռևոլվերներ՝ 3 ջոուլից ավելի փողային էներգիայով, | |
9306 21 000 0-ից | Սպորտային և որսորդական ողորկափող հրազենի փամփուշտներ, այդ թվում՝ փորձարկիչ, | |
9306 30 100 0-ից |
Սպորտային, ծառայողական ատրճանակների և ռևոլվերների փամփուշտներ | |
9306 30 900 0-ից | Սպորտային և որսորդական ակոսափող հրազենի (բացի ատրճանակներից և ռևոլվերներից), ինքնապաշտպանական գազային զենքի փամփուշտներ, այդ թվում՝ փորձարկիչ, | |
9307 00 000 0-ից | Որսորդական սառը շեղբավոր զենք (որսորդական 8211-ից դանակներ և դաշույններ), | |
9307 00 000 0-ից | Սպորտային սառը շեղբավոր զենք, | |
93 07 00 000 0-ից | Այլ սառը շեղբավոր զենք (սառը շեղբավոր զենք՝ նախատեսված կրելու կազակական համազգեստի հետ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային տարազների հետ՝ նախատեսված հավաքածուներ կազմելու համար, | |
95 06 99 900 | Սպորտային աղեղներ և արբալետներ, | |
9304 00 000 0-ից | Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական գործադիր մարմնի պահանջներին և առողջապահության հանրապետական մարմնի սահմանած նորմերին համապատասխանող էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ, | |
9303-ից | Կառուցվածքով միայն լուսային, ծխային կամ ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված 6 մմ-ից ավելի տրամաչափի ազդանշանային զենք». |
2) 4-րդ կետի «երկարափող հրազեն» և «կարճափող հրազեն» հասկացությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«երկարափող հրազեն՝ 300 մմ և ավելի երկարություն ունեցող փողով (փողերով) հրազեն,
կարճափող հրազեն՝ մինչև 300 մմ երկարություն ունեցող փողով (փողերով) հրազեն».
3) 4-րդ կետից հանել «անփող հրազեն» տերմինը և դրա հասկացությունը.
4) հանել 8-րդ կետը.
5) 23-րդ կետից հանել «ինքնապաշտպանական անփող հրազենի» բառերը և «լուսաձայնային» բառը փոխարինել «լուսային, ծխային կամ ձայնային» բառերով.
6) IX գլխի ստանդարտների ցանկից հանել «ԳՕՍՏ 30520 Հրազեն ձեռքի. Սարքեր արդյունաբերական ու հատուկ նշանակության. Անվտանգության պահանջներ և անվտանգության փորձարկման մեթոդներ», «ԳՕՍՏ Ռ 51589 Հրազեն ինքնապաշտպանական անփող. («ՕՍԱ» համալիր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ)», «ԳՕՍՏ Ռ 51611 Փամփուշտներ հատուկ ինքնապաշտպանական անփող հրազենի. («ՕՍԱ» համալիր) համար. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Անվտանգության պահանջներ և փորձարկման մեթոդներ» տողերը, և ցանկը լրացնել նոր տողով՝« ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 50529 Հրազեն քաղաքացիական և ծառայողական. Սարքեր արդյունաբերական ու հատուկ նշանակության. Անվտանգության պահանջներ և անվտանգության փորձարկման մեթոդներ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. օգոստոսի 7 Երևան |