ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2017 թվականի N 482-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ Ռուսաստանի Դաշնություն ԳՈՐԾՈՒՂման ծախսերի ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական միության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2017 թվականի մայիսի 16-17-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Վաչե Գաբրիելյանինը, Վահան Մարտիրոսյանինը, Էմիլ Տարասյանինը, Ռաֆայել Ավետիսյանինը և Լուսինե Թումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 23 Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-17-Ը Ռուսաստանի Դաշնություն ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար | |
Վ. Մարտիրոսյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար | |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Է. Տարասյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ | |
Ա. Ղևոնդյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար | |
Ռ. Ավետիսյան |
- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական | |
Լ. Թումյան |
- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի առևտրի և ճյուղային քաղաքականության վերլուծությունների և համադրումների վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |