ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2016 թվականի |
թիվ 21 |
քաղ. Մոսկվա |
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ (ՄԵԹՈԴԻ) ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության 9-րդ կետի 3-րդ ենթակետի իրականացման նպատակներով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 36-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող` Չափումների մեթոդիկայի (մեթոդի) չափագիտական վկայագրման կարգը:
2. Սահմանել, որ՝
մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրը չափումների մեթոդիկաների (մեթոդների) չափագիտական վկայագրումն անցկացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
չափումների մեթոդիկաների (մեթոդների) չափագիտական վկայագրման վերաբերյալ փաստաթղթերը, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրվել են մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրը, գործում են մինչև այդ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող՝ չափումների համապատասխան մեթոդիկաների (մեթոդների) գործողության ժամկետը դադարելու օրը։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կանոններն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|