ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2017 թվականի N 614-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Լ. Ալթունյան |
- ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ) |
Ա. Ասատրյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
Հ. Այվազյան |
- ՀՀ վարչապետի ներկայացուցիչ, ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար |
Տ. Խաչատրյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Մ. Մինասյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ |
Ս. Վարդանյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ |
Ս. Զաքարյան |
- Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Պողոսյան |
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ) |
Է. Բարսեղյան |
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ) |
Վ. Պետրոսյան |
- Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |