Գլխավոր տեղեկություն
Համար
N 96-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (23.03.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.02.25/10(1099) Հոդ. 116
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2015 թվականի N 96-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի։

2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1.1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների։

(2-րդ կետը լրաց. 19.02.15 N 141-Ն)

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 150-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 2051.8 տոննա ազոտական, 1471.55 տոննա ֆոսֆորական և 1026.7 տոննա կալիումական պարարտանյութերի համար համապատասխանաբար տրամադրված 76737320, 117724000 և 92403000 դրամ սուբսիդիաներ և այդ խմբաքանակների բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով տրամադրված՝ ազոտական պարարտանյութի համար՝ 12823750 դրամ, ֆոսֆորական պարարտանյութի համար՝ 9197188 դրամ և կալիումական պարարտանյութի համար՝ 6416875 դրամ դրամաշնորհների գումարները ենթակա չեն վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 2138823760 դրամ՝ որպես սուբսիդիա, սահմանված կարգով, սուբսիդիայի պայմանագրով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և 300988400 դրամ՝ «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները կազմակերպելու նպատակով.

2) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարից 207895000 դրամը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, դրամաշնորհի պայմանագրով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և 13832188 դրամը՝ «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 150-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 2051.8 տոննա ազոտական, 1471.55 տոննա ֆոսֆորական և 1026.7 տոննա կալիումական պարարտանյութերի համար համապատասխանաբար տրամադրված 76737320, 117724000 և 92403000 դրամ սուբսիդիան և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով տրամադրված ազոտական պարարտանյութի համար՝ 12823750 դրամ, ֆոսֆորական պարարտանյութի համար՝ 9197188 դրամ և կալիումական պարարտանյութի համար՝ 6416875 դրամ դրամաշնորհի գումարները պայմանագրային հիմունքներով թողնել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի շրջանակներում ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը բաշխելու նպատակով։

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ծրագրի իրականացման համար «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից 2015 թվականի առաջին եռամսյակում տրամադրել 3991584000 դրամի և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 309841000 դրամի չափով բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)՝ ոչ ուշ, քան մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով։

(5-րդ կետը փոփ. 14.01.16 N 27-Ն, 16.03.17 N 250-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. փետրվարի 16
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 5-ի N 96-Ն որոշման

 

 Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գներով անհրաժեշտ պարարտանյութերի ձեռքբերման գործում աջակցելն է և հողերի արդյունավետ օգտագործման ու գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը նպաստելը։

2. Ծրագրի ավարտը սահմանվում է 2015 թվականի նոյեմբերի 1-ը։

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը`

1) պայմանագրային հիմունքներով որպես սուբսիդիա «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն է հատկացնում 2138823760 դրամ և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 300988400 դրամ՝ 2-85 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 33263.2 տոննա ազոտական պարարտանյութ՝ ամոնիակային սելիտրա, 16306-80 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 1648.35 տոննա ֆոսֆորական պարարտանյութ՝ կրկնակի սուպերֆոսֆատ և 4568-95 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 564.8 տոննա կալիումական պարարտանյութ՝ կալիումական աղ (այսուհետ` պարարտանյութեր) ձեռք բերելու, Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին, կազմակերպություններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 50 կիլոգրամ քաշով, մեկ պարկը 6000 դրամ արժեքով ազոտական պարարտանյութ, 7000-ական դրամ արժեքով ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր վաճառելու համար.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 150-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 2051,8 տոննա ազոտական, 1471.55 տոննա ֆոսֆորական և 1026.7 տոննա կալիումական պարարտանյութերի համար համապատասխանաբար տրամադրված 76737320, 117724000 և 92403000 դրամ սուբսիդիան և այդ խմբաքանակների բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու համար տրամադրված՝ ազոտական պարարտանյութ՝ 12823750 դրամ, ֆոսֆորական պարարտանյութ՝ 9197188 դրամ և կալիումական պարարտանյութ՝ 6416875 դրամ դրամաշնորհը պայմանագրային հիմունքներով թողնվում է «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին` 2015 թվականի ընթացքում աղյուսակի համաձայն բաշխելու նպատակով.

3) առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն է հատկացնում 207895000 դրամ և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 13832188 դրամ՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.

4) սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ (այսուհետ` մատակարարներ) կնքվող պայմանագրերում պարտադիր ամրագրվում են մատակարարների պարտավորությունները և պատասխանատվությունը` պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում.

5) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից լրացված և հաստատված N 1 ձևը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց հետո մեկօրյա ժամկետում էլեկտրոնային փոստով ներկայացնում է մատակարարներին.

6) մատակարարներից էլեկտրոնային փոստով ստանում է տեղեկատվություն ըստ մարզերի հավաքագրված գումարների և իրացված պարարտանյութերի քանակների մասին.

7) ծրագրի իրականացման ընթացքի մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.

8) ծրագրի ավարտից և մատակարարների կողմից հաշվետվությունները ներկայացվելուց հետո մեկ ամսվա ընթացքում ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ։

4. Նախատեսված 40026.4 տոննա պարարտանյութերի վաճառքն իրականացվում է` համաձայն աղյուսակի՝ հետևյալ չափանիշներով՝

1) հողօգտագործողներին` մարզպետարանների հսկողությամբ, ելնելով հողօգտագործողի կողմից փաստացի մշակվող հողատարածքի չափից, հետևյալ չափաքանակներով`

ա. ազոտական պարարտանյութ` մեկ հեկտարի համար՝ մինչև 300 կիլոգրամ, յուրաքանչյուր հողօգտագործողին՝ առավելագույնը մեկ տոննա,

բ. ֆոսֆորական պարարտանյութ` մեկ հեկտարի համար՝ մինչև 400 կիլոգրամ, առանց սահմանափակման,

գ. կալիումական պարարտանյութ` մեկ հեկտարի համար՝ մինչև 150 կիլոգրամ, առանց սահմանափակման.

2) գյուղատնտեսական կոոպերատիվներին` մարզպետարանների հսկողությամբ, ելնելով կոոպերատիվի՝ հողի նկատմամբ համապատասխան իրավունքը հավաստող փաստաթղթերից, հաշվի առնելով փաստացի մշակվող հողատարածքի չափը, որը հաստատվում է կոոպերատիվի իրավասու մարմնի կողմից և ներկայացվում համայնքի ղեկավարին, սույն ծրագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափաքանակներով` առանց սահմանափակման.

3) Հայաստանի Հանրապետության 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրում 2014 թվականի աշնանացանի համար ընդգրկված 72 շահառուներին, մարզպետարանների հսկողությամբ, սույն ծրագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափաքանակներով, առանց սահմանափակման, «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և շահառուի միջև կնքված պայմանագրում նշված հեկտարի համար` հաշվի առնելով շահառուի գրավոր դիմումը համայնքի ղեկավարին։

5. Հայաստանի Հանրապետության մարզպետները՝

1) հիմք ընդունելով համայնքներում 2014 թվականին փաստացի մշակված հողատարածքները` հաստատում, անհրաժեշտության դեպքում փոխում են 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մարզին հատկացված պարարտանյութերի բաշխացուցակը՝ համաձայն N 1 ձևի, և ծրագիրը հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, որը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից էլեկտրոնային փոստով ներկայացվում է մատակարարներին.

2) իրականացնում են սույն ծրագրի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով իրենց վերապահված աշխատանքները.

3) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող պարարտանյութերի քանակությունները՝ համաձայն աղյուսակի, Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու կամ լրացուցիչ պահանջարկ առաջանալու դեպքում տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ չիրացված պարարտանյութի խմբաքանակը վերաբաշխելու համար.

4) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են պարարտանյութեր գնել ցանկացող հողօգտագործողներից ծրագրով նախատեսված գնով գումարների հավաքագրումը և յուրաքանչյուր պարարտանյութի համար առանձին ցուցակների կազմումը` համաձայն NN 4/1, 4/2 և 4/3 ձևերի.

5) ապահովում են հավաքագրված գումարների փոխանցումը մատակարարների բանկային հաշվեհամարին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և մատակարարների միջև կնքված պայմանագրի.

6) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են ծրագրի շրջանակներում համայնքներում պարարտանյութեր գնած շահառուների ցուցակների հավաքագրումը՝ համաձայն N 2 ձևի, այդ ցուցակների պահպանությունը՝ տեղեկատվությանը տիրապետելու, ուսումնասիրություն և հսկողություն իրականացնելու համար.

7) ապահովում են ծրագրի ավարտից հետո 15-օրյա ժամկետում ծրագրի շրջանակներում մարզի համայնքների համար նախատեսված, փաստացի վաճառված պարարտանյութերի քանակի և շահառուների մասին տեղեկատվության հավաքագրումը, հաստատումը՝ համաձայն N 3 ձևի, մեկական օրինակ տրամադրելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և համապատասխան մատակարարներին։

6. Մատակարարները պարտավոր են՝

1) ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրել 2-85 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 33263.2 տոննա ազոտական պարարտանյութ` ամոնիակային սելիտրա, 16306-80 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 1648.35 տոննա ֆոսֆորական պարարտանյութ` կրկնակի սուպերֆոսֆատ և 4568-95 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 564.8 տոննա կալիումական պարարտանյութ` կալիումական աղ և սույն ծրագրով սահմանված գներով վաճառել Հայաստանի Հանրապետությանը՝ մարզերի հողօգտագործողներին, կազմակերպություններին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը.

2) Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութերի որակը հավաստելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել դրանց լաբորատոր փորձաքննության մասին եզրակացությունները.

3) պարարտանյութերի վաճառքն իրականացնել համայնքների ղեկավարների միջոցով` համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից լրացված և հաստատված N 1 ձևի ու պարարտանյութերի համար վճարում կատարած հողօգտագործողների ցուցակների (NN 4/1, 4/2 և 4/3 ձևեր).

4) պարարտանյութերի վաճառքն իրականացնել հետևյալ գներով`

ա. մեկ կիլոգրամ ազոտական պարարտանյութը՝ 120 դրամ (50 կգ քաշով մեկ պարկը՝ 6000 դրամ),

բ. մեկ կիլոգրամ ֆոսֆորական պարարտանյութը՝ 140 դրամ (50 կգ քաշով մեկ պարկը՝ 7000 դրամ),

գ. մեկ կիլոգրամ կալիումական պարարտանյութը՝ 140 դրամ (50 կգ քաշով մեկ պարկը՝ 7000 դրամ).

5) էլեկտրոնային փոստով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի, անհրաժեշտության դեպքում՝ նաև ըստ համայնքների հավաքագրված գումարների և իրացված պարարտանյութերի քանակների մասին.

6) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից լրացված և հաստատված ցանկով պարարտանյութերը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում համապատասխան մարզպետարանին տեղեկացնել չիրացված խմբաքանակի մասին` համաձայն N 1 ձևի՝ վերաբաշխում կատարելու նպատակով.

7) ստուգել և անճշտություններ չհայտնաբերելու դեպքում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից լրացված N 3 ձևը և պատճենը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.

8) ներկայացված N 3 ձևում անճշտություններ հայտնաբերելու դեպքում տեղեկատվություն ներկայացնել համապատասխան մարզպետարան՝ ճշտումներ կատարելու համար.

9) համայնքների հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարների դիմաց պարարտանյութերը մատակարարել համապատասխան համայնքին՝ համայնքի ղեկավարի հետ կազմելով պարարտանյութերի հանձնման-ընդունման երկկողմանի հաստատված ակտ՝ համաձայն N 5 ձևի.

10) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացված և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից` ըստ համայնքների հաստատված պարարտանյութերն ամբողջությամբ չվաճառվելու դեպքում չիրացված պարարտանյութերի քանակի համար տրամադրված սուբսիդիան և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու համար տրամադրված դրամաշնորհը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծրագրի կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց և նրա կողմից ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում.

11) ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել՝

ա. ծրագրի կատարման մասին հաշվետվություն (N 3 ձև),

բ. ֆինանսական հաշվետվություն։

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանները` յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում, իրականացնում են վերահսկողություն ծրագրի կատարման նկատմամբ։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

  

 

«Հաստատում եմ»

ՀՀ ___________________________ մարզպետ

_______________________________________

(անունը, ազգանունը)

________________________________________

(ստորագրությունը)

____ ___________ 20 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _______________________ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՔԱՆԱԿԸ՝ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Համայնքը

Հատկացված ազոտական
պարարտա-նյութի
քանակը
(տոննա)

Հատկացված ազոտական
պարարտա-նյութի դիմաց
հավաքագրման ենթակա գումարը
(դրամ)

Հատկացված
ֆոսֆորական
պարարտա-նյութի քանակը
(տոննա)

Հատկացված ֆոսֆորական
պարարտա-նյութի դիմաց
հավաքագրման ենթակա գումարը
(դրամ)

Հատկացված
կալիումական
պարարտա-նյութի քանակը
(տոննա)

Հատկացված կալիումական
պարարտա-նյութի դիմաց
հավաքագրման ենթակա գումարը
(դրամ)

1.

             

2.

             

3.

             

4.

             

5.

             

...

             

Ընդամենը

           

 

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

______________________
(անունը, ազգանունը)

______________________ (ստորագրությունը)

 

  

 Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ______________________ ՄԱՐԶԻ _____________________ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ ԳՆԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ

 

NN
ը/կ

Ազգանունը, անունը,
հայրանունը

Անձնագրի
տվյալները

Գնված ազոտական
պարարտա-նյութի
քանակը
(կգ)

Գնված ֆոսֆորական
պարարտանյութի
քանակը
(կգ)

Գնված կալիու-մական
պարարտանյութի քանակը
(կգ)

Ստորա-գրությունը

             
             
             
             
             
             

 Ընդամենը

         

 

Համայնքի ղեկավար

______________________
(անունը, ազգանունը)

______________________
(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 3

 

 

«Հաստատում եմ»

ՀՀ ___________________________մարզպետ

_______________________________________

(անունը, ազգանունը)

________________________________________

(ստորագրությունը)

____ ___________ 20 թ.

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ՓԱՍՏԱՑԻ ՎԱՃԱՌՎԱԾ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Համայնքը

Համայնքի ղեկավարի ազգանունը, անունը

Նախա-տեսված ազոտա-կան պա-րարտա-նյութի քանա-կությունը(կգ)

Փաստացի վաճառված ազոտական պարարտա-նյութի քա-նակությունը(կգ)

Նախա-տեսված ֆոսֆորա-կան պա-րարտա-նյութի քանա-կությունը(կգ)

Փաստացի վաճառված ֆոսֆոր-ական պարար-տանյութի քանա-կությունը(կգ)

Նախա-տեսված կալիումա-կան պա-րարտա-նյութի քանա-կությունը
(կգ)

Փաստացի վաճառված կալիու-մական պարար-տանյութի քանա-կությունը(կգ)

Պարար-տանյութ գնած շահառու-ների թիվը

Համայնքի ղեկավարի ստորագրու-թյունը

                     
                     
                     
                     
                     
                     
                     

 Ընդամենը

                 

 

Մատակարար կազմակերպության անվանումը _______________________________

Տնօրեն

____________________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 4/1

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ _______________ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

 

NN
ը/կ

Հողօգտա-գործողի
անունը,
հայրանունը,
ազգանունը

Հողօգտա-գործողի անձնագրի տվյալները

Մշակվող հողա-տարածքի չափը
(հա)

Ազոտական պարարտա-նյութի քանա-կությունը
(կգ)

Ազոտական պարարտա-նյութի դիմաց վճարված գումարը
(դրամ)

Վճարման ամիսը, ամսաթիվը

Հողօգտա-գործողի
ստորա-գրությունը

               
               
               
               
               
               

 

Համայնքի ղեկավար

______________________
(անունը, ազգանունը)

______________________
(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 4/2

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ _______________ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

 

NN
ը/կ

Հողօգտա-գործողի
անունը,
հայրանունը,
ազգանունը

Հողօգտա-գործողի անձնագրի տվյալները

Մշակվող հողա-տարածքի չափը
(հա)

Ֆոսֆորական պարարտա-նյութի քանա-կությունը
(կգ)

Ֆոսֆորական պարարտանյութի դիմաց վճարված գումարը
(դրամ)

Վճարման ամիսը, ամսաթիվը

Հողօգտա-գործողի
ստորա-գրությունը

               
               
               
               
               
               

 

Համայնքի ղեկավար

______________________
(անունը, ազգանունը)

______________________
(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 4/3

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ _______________ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

 

NN
ը/կ

Հողօգտա-գործողի
անունը,
հայրանունը,
ազգանունը

Հողօգտա-գործողի անձնագրի տվյալները

Մշակվող հողա-տարածքի չափը
(հա)

Կալիումական պարարտա-նյութի քանա-կությունը
(կգ)

Կալիումական պարարտանյութի դիմաց վճարված գումարը
(դրամ)

Վճարման ամիսը, ամսաթիվը

Հողօգտա-գործողի
ստորա-գրությունը

               
               
               
               
               
               

 

Համայնքի ղեկավար

______________________
(անունը, ազգանունը)

______________________
(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 5

 

Ա Կ Տ

 

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության _______________________________ մարզի ______________________________ համայնքի ղեկավար _________________ -ը, մի կողմից, և ___________________________ ընկերության տնօրեն _________________-ը, մյուս կողմից, սույնով հաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 96-Ն որոշման շրջանակներում, համայնքի համար մարզպետի կողմից հաստատված չափաքանակին համապատասխան, ___________ __________________ ընկերության հաշվեհամարին փոխանցված ________________ _____________ դրամի դիմաց մատակարարը 20____ թվականի ___________________-ին համայնքին է հանձնել ______________ տոննա ազոտական, ______________ տոննա ֆոսֆորական և ______________ տոննա կալիումական պարարտանյութեր։

 

ՀԱՆՁՆԵՑ

ԸՆԴՈՒՆԵՑ

______________________-ի տնօրեն
____________________________________
                       (անունը, ազգանունը)
____________________________________
                       (ստորագրությունը)

Կ. Տ.

___________________ համայնքի ղեկավար
____________________________________
(անունը, ազգանունը)
____________________________________
(ստորագրությունը)

Կ. Տ.

Աղյուսակ

Բ Ա Շ Խ Ա Ց ՈՒ Ց Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ

(տոննա)

NN
ը/կ

Անվանումները

Ազոտական պարարտանյութ

Ֆոսֆորական պարարտանյութ

Կալիումական պարարտանյութ

ընդամենը,
որից

սույն ծրագրի մատա-կարար կազմա-կերպու-թյան միջոցով

2014 թ. «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ում մնացած մնացորդը

ընդամենը,
որից

սույն ծրագրի մատա-կարար կազմա-կերպու-թյան միջոցով

2014 թ. «Հրաշք այգի» ՍՊԸ-ում մնացած մնացորդը

ընդամենը,
որից

սույն ծրագրի մատա-կարար կազմա-կերպու-թյան միջոցով

2014 թ. «Հրաշք այգի» ՍՊԸ-ում մնացած մնացորդը

1.

Արագածոտն

3500

3080

420

150

0

150

115

0

115

2.

Արարատ

3846

3374.2

471.8

191.8

0

191.8

204.55

0

204.55

3.

Արմավիր

6747.5

5947.5

800

310

0

310

285

0

285

4.

Գեղարքունիք

5743

5743

0

107.6

107.6

0

114.7

114.7

0

5.

Լոռի

2300

2020

280

100

0

100

100

0

100

6.

Կոտայք

1695

1695

0

85

65

20

60

0

60

7.

Շիրակ

5252,5

5252,5

0

150

150

0

150

150

0

8.

Սյունիք

2200

2200

0

80

60

20

20

0

20

9.

Վայոց ձոր

428

388

40

10,65

3.9

6.75

10.75

3

7.75

10.

Տավուշ

400

360

40

10

0

10

5

0

5

11.

ԼՂՀ

3000

3000

0

1888.75

1225.75

663

500

270.6

229.4

12.

«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ

66

66

0

0

0

0

0

0

 

13.

«Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ

34

34

0

3.1

3.1

0

2

2

 

14.

«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

2

2

0

0.5

0.5

0

0.5

0.5

 

15.

«Հայկական միրգ» ԲԲԸ

15

15

0

10

10

0

10

10

 

16.

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ

15

15

0

2

2

0

1

1

 

17.

ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի մասնաճյուղի Արմավիրի փորձամելիորատիվ կայան

30

30

0

12

12

0

5

5

 

18.

ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ խաղողապտղա-գինեգործության գիտական կենտրոնի մասնաճյուղի Նալբանդյանի փորձակայան

15

15

0

3.5

3.5

0

3

3

 

19.

ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ Բալահովտի ուսումնափորձարարական տնտեսություն

26

26

0

5

5

0

5

5

 

Ընդամենը

35315

33263.2

2051.8

3119.9

1648.35

1471.55

1591.5

564.8

1026.7

(աղյուսակը խմբ. 14.01.16 N 27-Ն)

(հավելվածը խմբ. 14.01.16 N 27-Ն)

 

 

Հավելված N 1.1

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 5-ի N 96-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումները նշված են դրական նշանով,
իսկ ելքերի ավելացումը` փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

-

-

-

-

այդ թվում՝

       

Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը

-

-

-

-

այդ թվում՝

       

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

-

-

-

-

այդ թվում՝

       

2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում

(4,301,425.0)

(4,301,425.0)

(4,301,425.0)

(4,301,425.0)

գ) «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի
շրջանային միավորում» ՍՊԸ

(3,991,584.0)

(3,991,584.0)

(3,991,584.0)

(3,991,584.0)

ՀՀ ֆինանսների նախարարություն

(3,991,584.0)

(3,991,584.0)

(3,991,584.0)

(3,991,584.0)

դ) «Հրաշք այգի» ՍՊԸ

(309,841.0)

(309,841.0)

(309,841.0)

(309,841.0)

ՀՀ ֆինանսների նախարարություն

(309,841.0)

(309,841.0)

(309,841.0)

(309,841.0)

2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր

-

-

-

4,301,425.0

որից`

       

«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի
շրջանային միավորում» ՍՊԸ

-

-

-

3,991,584.0

«Հրաշք այգի» ՍՊԸ

-

-

-

309,841.0

2.6. Այլ

4,301,425.0

4,301,425.0

4,301,425.0

-

Ժամանակավորապես ազատ
միջոցներ

4,301,425.0

4,301,425.0

4,301,425.0

 

(հավելվածը լրաց. 19.02.15 N 141-Ն)

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 5-ի N 96-Ն որոշման

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

0.0

     

 այդ թվում՝

       

04

   

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

0.0

0.0

0.0

0.0

     

 այդ թվում՝

       
 

02

 

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն

0.0

0.0

0.0

0.0

     

 այդ թվում՝

       
   

01

Գյուղատնտեսություն

0.0

0.0

0.0

0.0

     

 այդ թվում՝

       
     

24. Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար

378,180.0

832,200.0

832,200.0

832,200.0

     

 այդ թվում՝

       
     

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

378,180.0

832,200.0

832,200.0

832,200.0

     

 որից`

       
     

 Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին

389,830.0

843,850.0

843,850.0

843,850.0

     

Այլ ընթացիկ դրամաշնորհներ

(11,650.0)

(11,650.0)

(11,650.0)

(11,650.0)

     

25. Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման համար

(378,180.0)

(832,200.0)

(832,200.0)

(832,200.0)

     

 այդ թվում՝

       
     

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

(378,180.0)

(832,200.0)

(832,200.0)

(832,200.0)

     

որից`

       
     

 Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին

(378,180.0)

(832,200.0)

(832,200.0)

(832,200.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան
 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 5-ի N 96-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի  N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ։ Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին՝ մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման համար

Նկարագրությունը
Հողօգտագործողներին դիզելային վառելանյութի մատչելի գներով տրամադրում

1022

ԾՏ04

Շահառուների քանակը

Համայնքների թիվը

         

0.0

0.0

0.0

Գումարը (հազ. դրամ )

 

x

x

x

x

(378,180.0)

(832,200.0)

(832,200.0)

(832,200.0)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

     

 մեկ անգամ

0.0

0.0

0.0

0.0

Շահառուների ընտրության չափանիշները
Յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով ընտրված մարզերի հողատերեր

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1022 Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գյուղատնտեսական մթերքի և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների ավելացում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 5-ի N 96-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ։ Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին՝ մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար

Նկարագրությունը
Հողօգտագործողներին ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի՝ մատչելի գներով տրամադրում

1022

ԾՏ03

Շահառուների քանակը

Համայնքների թիվը

       

0.0

0.0

0.0

0.0

Գումարը (հազ. դրամ )

 

x

x

x

x

378,180.0

832,200.0

832,200.0

832,200.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

     

 մեկ անգամ

0.0

0.0

0.0

0.0

Շահառուների ընտրության չափանիշները
Յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով ընտրված մարզերի հողատերեր

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1022 Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գյուղատնտեսական մթերքի և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների ավելացում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 5-ի N 96-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/
քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի
պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1022

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 
 

ԾՏ04

 

Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին՝ մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման համար

(832,200.0)

     

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
Համաձայն մարզպետարաններից ներկայացված պահանջարկի՝ հողօգտագործողներին դիզելային վառելանյութի՝ մատչելի գներով տրամադրում

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 5-ի N 96-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/
քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի
պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1022

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 
 

ԾՏ03

 

Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին՝ մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար

832,200.0

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
Համաձայն մարզպետարաններից ներկայացված պահանջարկի՝ հողօգտագործողներին ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի՝ մատչելի գներով տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.03.2017, N 250-Ն 23.03.2017, N 96-Ն
14.01.2016, N 27-Ն 28.01.2016, N 96-Ն
19.02.2015, N 141-Ն 05.03.2015, N 96-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան