ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2017 թվականի N 367-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 26-ի «Հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների` արտասահման գործուղումների մասին» N 1087-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 3-րդ կետը «հավելվածի» բառից հետո լրացնել «, որը ներկայացնելուց հետո մեկօրյա ժամկետում հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am կայքէջի «Գործուղումների հաշվետվություններ» բաժնում` բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվությունը պարունակում է պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ» բառերով.
2) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Հաշվետվությունը սույն որոշման 3-րդ կետով նախատեսված՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ պարունակելու դեպքում՝ ներկայացնողի կողմից հաշվետվության առաջին էջի վերևի մասի աջ անկյունում նշվում է «Հրապարակման ենթակա չէ» գրառումը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի մայիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 13 Երևան |