ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2016 թվականի N 690-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումին Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված՝ աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հուլիսի 29 Երևան |
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Դ. Անանյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Տ. Վարդազարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական |
Կ. Ալավերդյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահության, աուդիտի և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության վարչության պետ |
Օ. Ալավերդյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ |
Ս. Պատուրյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ |
Ս. Ադամյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության միջազգային հարաբերությունների բաժնի պետ |
Հ. Բարսեղյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության հարկային ստուգումների ռիսկերի գնահատման և վերլուծության բաժնի պետ |
Ա. Մխիթարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ |
Հ. Որսկանյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Ալեքսանյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Մեջլումյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Մալխասյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Հակոբյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության տնտեսագետ |
Գ. Դավթյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի գլխավոր հարկային տեսուչ |
Ն. Ֆահրադյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության միջազգային հարաբերությունների բաժնի գլխավոր հարկային տեսուչ |
Ռ. Զաքարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կազմակերպման և հսկողության վարչության տեսչական բաժնի գլխավոր հարկային տեսուչ |
Ա. Արզումանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կազմակերպման և հսկողության վարչության հարկային հսկողության կազմակերպման և դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ |
Մ. Մանվելյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության հարկային կարգապահության ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ |
Հ. Խուդգարյան |
- ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների գրանցման բաժնի պետ |
Ա. Կարապետյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ |
Վ. Արևշատյան |
- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի բիզնես ռեգիստրի, ընտրանքի և դասակարգիչների բաժնի պետ (համաձայնությամբ) |
Մ. Մկրտումյան |
- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավախորհրդատու (համաձայնությամբ) |
Մ. Համբարձումյան |
- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կարգավորման վարչության մեթոդաբան (համաձայնությամբ) |
Ա. Բեկյան |
- ՀՀ կենտրոնական բանկի բանկային համակարգի կարգավորման բաժնի մեթոդաբան (համաձայնությամբ) |
Ն. Արիստակեսյան |
- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության հետազոտող (համաձայնությամբ) |
Ա. Մելքոնյան |
- ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնի միջազգային կապերի մասնագետ (համաձայնությամբ) |
Ս. Հակոբյան |
- ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնի մասնագետ (համաձայնությամբ) |
Ն. Ավետիսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի պետ (աշխատանքային խմբի քարտուղար): |
(հավելվածը խմբ. 21.02.17 N 154-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |