ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2017 թվականի N 79-Ա
ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` կառավարական հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 1 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. փետրվարի 1-ի N 79-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ամիրյան |
- ՀՀ մշակույթի նախարար (կառավարական հանձնաժողովի նախագահ) |
Ա. Առաքելյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ջանջուղազյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ս. Հովհաննիսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Սարգսյան |
- Սիսիանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Գ. Ոսկանյան |
- ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Աղամյան |
- «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Ծատուրյան |
- «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Յու. Ջավադյան |
- Հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Փ. Միրզոյան |
- ՀՀ ժողովրդական նկարիչ (համաձայնությամբ) |
Ա. Խաչատրյան |
- Զ. Խաչատրյանի որդին (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |