Գլխավոր տեղեկություն
Համար
N 79-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.02.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2017 թվականի N 79-Ա

 

ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` կառավարական հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

փետրվարի 1-ի N 79-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Ամիրյան

- ՀՀ մշակույթի նախարար (կառավարական հանձնաժողովի նախագահ)

   

Ա. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Ջանջուղազյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Ս. Հովհաննիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ա. Սարգսյան

- Սիսիանի քաղաքապետ (համաձայնությամբ)

   

Գ. Ոսկանյան

- ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

   

Հովնան եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

   

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Կ. Աղամյան

- «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Ծատուրյան

- «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

   

Յու. Ջավադյան

- Հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)

   

Փ. Միրզոյան

- ՀՀ ժողովրդական նկարիչ (համաձայնությամբ)

   

Ա. Խաչատրյան

- Զ. Խաչատրյանի որդին (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան