ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2017 թվականի N 170-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 737-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամներ նշանակելու մասին» N 737-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին և 2-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին» բառերով.
2) որոշման 2-րդ կետում «Ի. Իսայան-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Բ. Գյուլումյան-ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը.
4) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանին` առնվազն տարեկան մեկ անգամ տեղեկատվություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործունեության, տնօրենների խորհրդի օրակարգերում ընդգրկված ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի մասին և դրանց կապակցությամբ տնօրենների խորհրդում քվեարկել միայն համապատասխան լիազորություններ ստանալուց հետո։»:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 23 Երևան |