Գլխավոր տեղեկություն
Համար
N 1260-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1260-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 897-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 1 հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «12. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով կամ էլեկտրոնային քվեարկության եղանակով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության՝ սույն աշխատակարգով սահմանված կարգով: Խորհրդի նիստերը, քվեարկության արդյունքները արձանագրվում են:».

2) N 1 հավելվածի 13-րդ և 26-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) N 1 հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագիրը կառավարող խորհրդի անհատական կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (խորհրդի նախագահ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալներից երկուսը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի խորհրդականը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդականը, ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմերից, «Նվիրի՛ր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրենը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենը (խորհրդի քարտուղար): «Նվիրի՛ր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրենի ներկայությունը նպատակահարմար է միայն կառավարման խորհրդի այն նիստերին, որոնց ընթացքում քննարկվող խնդիրներն առնչվում են «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի «Հայաստանում քաղցկեղի բուժման ծառայությունների արդիականացում» բաղադրիչի շրջանակներում հեմատոլոգիական ոլորտի արդիականացման և ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման գործունեությանը:».

4) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

դեկտեմբերի 29-ի N 1260-Ա

որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2013 թ.

հոկտեմբերի 7-ի N 897-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ» N 5222-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԽՈՐՀՐԴԻ

Լ. Ալթունյան

- ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

   

Գ. Մուրադյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

   

Կ. Իսախանյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

   

Ջ. Բաղդասարյան  

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

   

Ս. Քրմոյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

   

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Ս. Մարգարյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Ա. Գևորգյան

- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

   

Ա. Տեր-Սարգսյան

- ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական

   

Ծ. Վարդանյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ

   

Վ. Ոսկանյան

- «Նվիրի'ր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ն. Զուլոյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար (խորհրդի քարտուղար)»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան