ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2016 թվականի N 1061-Ա
ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ՔԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին 2016 թվականի նոյեմբերի 14-16-ը գործուղել Քատարի Պետություն (Դոհա)՝ Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի 21-րդ գլխավոր գագաթաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հրաչյա Ռոստոմյանի` Քատարի Պետություն (Դոհա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Քատարի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 11 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|