Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2017-13.05.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.02.01/4(573) Հոդ.37
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.01.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60617027

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 հունվարի 2017 թ.
ք. Երևան

N 8-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՎԱՍԱՐ ԹՎՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՁԱՅՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՆԴԱՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով, 100-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 118-րդ հոդվածի 2-րդ մասով և 119-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու և ավելի թեկնածուներից ընտրված թեկնածուին որոշելու, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական ցուցակից ձայների հավասարության դեպքում մանդատ տրամադրելու վիճակահանությունների անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության 

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2017 թ. հունվարի 11-ի N 8-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՎԱՍԱՐ ԹՎՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՁԱՅՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՆԴԱՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական ցուցակով քվեարկված հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 2 և ավելի թեկնածուներից ընտրված թեկնածուին որոշելու համար թեկնածուների թվին հավասար թվով իրարից չտարբերվող թերթիկներից մեկի վրա նշվում է «Ընտրվել է» բառերը, բոլոր թերթիկները ծալվում են այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորվում վիճակահանության արկղի մեջ:

2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական ցուցակից մանդատից հրաժարված կամ ընտրված և լիազորությունները դադարած պատգամավորի մանդատը այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տվյալ տարածքային ընտրական ցուցակից առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին տալու ժամանակ ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն, որի համար հավասար ձայներ ստացած թեկնածուների թվին հավասար թվով իրարից չտարբերվող թերթիկներից մեկի վրա նշվում է «Ընտրվել է» բառերը, բոլոր թերթիկները ծալվում են այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորվում վիճակահանության արկղի մեջ:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 2 և ավելի թեկնածուներից ընտրված թեկնածուին որոշելու համար տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը թեկնածուների թվին հավասար թվով իրարից չտարբերվող թերթիկներից մեկի վրա նշում է «Ընտրվել է» բառերը, բոլոր թերթիկները ծալում այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորում վիճակահանության արկղի մեջ:

4. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 2 և ավելի թեկնածուները քվեաթերթիկում իրենց ազգանունների հերթականությամբ վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ:

5. Վիճակահանության թերթիկը հանելուց հետո ընտրված է համարվում այն թեկնածուն, որին վիճակահանությամբ բաժին է ընկել «Ընտրվել է» բառերը պարունակող թերթիկը:

6. Վիճակահանությունն իրականացնելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանության արդյունքի հիման վրա, մանդատը տրամադրում է ընտրված թեկնածուին:

7. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանության արդյունքները գրառում է հանձնաժողովի գրանցամատյանում և վիճակահանության արդյունքի հիման վրա ընդունում որոշում՝ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամներ ընտրվելու մասին:

8. Թեկնածուների համաձայնությամբ վիճակահանությունը կարող է կազմակերպվել համակարգչային եղանակով: Համակարգչային եղանակով վիճակահանություն կազմակերպելու համար թեկնածուները տալիս են գրավոր համաձայնություն:

9. Համակարգչային եղանակով վիճակահանություն կազմակերպելու դեպքում թեկնածուների ազգանունները, անունները քվեաթերթիկում նշված հերթականությամբ մուտքագրում են «Ընտրություններ» ավտոմատացված համակարգ: «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը պատահական ընտրությամբ առանձնացնում է ընտրված թեկնածուին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2022, N 40-Ն 02.07.2022, N 8-Ն
26.08.2021, N 211-Ն 06.09.2021, N 8-Ն
11.05.2021, N 14-Ն 13.05.2021, N 8-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան