ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության:
Սահմանել, որ Հայաստանի փրկարար ծառայությունը և ջրային տնտրսության պետական կոմիտեն տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ են:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) ուժը կորցրած ճանաչել I բաժնի 19-րդ կետը.
բ) I բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 151-րդ կետով`
«151. Տարածքային կառավարման նախարարություն».
գ) II բաժնում ուժը կորցրած ճանաչել 3-րդ, 6-րդ և 9-րդ կետերը:
(1-ին կետը խմբ. 20.05.05 ՆՀ-91-Ն, փոփ. 01.12.05 ՆՀ-223-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2005 թվականի մայիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|