ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2016 թվականի N 996-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մոլդովայի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 1-ը Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև) գործուղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության երրորդ քարտուղար Արսեն Միքայելյանին:
2. Արսեն Միքայելյանի` Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. հոկտեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. հոկտեմբերի 25-ի N 996-Ա որոշման |
ց ա ն կ
դիտորդի համար հաշվարկված ծախսերի
Գործունեության/տեղափոխման ծախսեր |
Եվրո |
Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Քիշնև և մարզեր) |
10
|
Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար կառավարության կողմից |
275 եվրո |
Վարորդ/ավտոմեքենա |
120 |
Յուրաքանչյուր դիտորդի փոխանցվող գումար |
1390 եվրո |
Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումար |
1665 եվրո |
Տոմսի արժեքը |
400.000 դրամ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |