Գլխավոր տեղեկություն
Համար
N 266-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.10.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.10.17/21(564) Հոդ.274
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.09.2016
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 հոկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016326

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 սեպտեմբերի 2016 թ.

ք. Երևան

N 266-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 30-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձանց ֆինանսական հաշվետվության ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի N 7 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 105-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը լրացնել 1-10 ձևով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված
 
Հայաստանի Հանրապետության
 հանրային ծառայությունները
 կարգավորող հանձնաժողովի
 2016 թվականի սեպտեմբերի 20-ի
N 266-Ն որոշման

 

 

«Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

 կարգավորող հանձնաժողովի

2004 թվականի օգոստոսի 30-ի

 N 105-Ն որոշմամբ

 

_____________________________________________________

(ընկերության անվանումը)

 

առ 1 ________________ 20.... թվականի

 

Ձև 1-10

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ

 

(հազար դրամ)

1

Դրամական միջոցների մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում

 
     

2

Դրամական միջոցների մուտքեր, այդ թվում՝

 

2.1

Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից սպառողներին էլեկտրական էներգիայի վաճառքից

 

2.2

Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից մատուցված էլեկտրական էներգիայի բաշխման ծառայությունից

 

2.3

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից բաշխման լիցենզիա ունեցող անձին էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքից

 

2.4

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից սպառողներին էլեկտրական էներգիայի ուղիղ վաճառքից

 

2.5

Էլեկտրական էներգիայի արտահանումից

 

2.6

Էլեկտրական էներգիայի հաղորդման (փոխադրման) լիցենզիա ունեցող անձի կողմից մատուցված ծառայություններից

 

2.7

Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի կողմից մատուցված ծառայություններից

 

2.8

Էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի կողմից մատուցված ծառայություններից

 

2.9

Դրամական միջոցների մուտքեր հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վաճառքից (օտարումից)

 

2.10

Դրամական միջոցների մուտքեր ստացված վարկերից և փոխառություններից, այդ թվում՝

 

2.10.1

Վարկերից

 

2.10.2

Փոխառություններից

 

2.11

Դրամական միջոցների մուտքեր տրված փոխառությունների վերադարձից, այդ թվում՝

 

2.11.1

Մայր գումարի վերադարձ

 

2.11.2

Ստացված տոկոսային եկամուտներ

 

2.12

Դրամական միջոցների այլ մուտքեր

 
     

3

Դրամական միջոցների ելքեր, այդ թվում՝

 

3.1

Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներ

 

3.2

Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում

 

3.3

Ապրանքանյութական պաշարների, պահեստամասերի ձեռքբերում

 

3.4

Էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված վառելիքի (միջուկային վառելիք, բնական գազ) ձեռքբերում

 

3.5

Բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից վճարումներ գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և էլեկտրաէներգետիկական շուկային մատուցված ծառայությունների դիմաց

 

3.6

Վճարումներ կողմնակի կազմակերպություններին և ֆիզիկական անձանց՝ ընթացիկ գործունեության մասով մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց

 

3.7

Իրականացված ներդրումների գծով վճարումներ կողմնակի կազմակերպություններին և ֆիզիկական անձանց

 

3.8

Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ

 

3.9

Դրամական միջոցների ելքեր ստացված վարկերի մարման և սպասարկման գծով, այդ թվում՝

 

3.9.1

Մայր գումարների մարման գծով

 

3.9.2

Սպասարկման և վճարված տոկոսների գծով

 

3.10

Դրամական միջոցների ելքեր ստացված փոխառությունների մարման և սպասարկման գծով, այդ թվում՝

 

3.10.1

Մայր գումարների մարման գծով

 

3.10.2

Սպասարկման և վճարված տոկոսների գծով

 

3.11

Դրամական միջոցների այլ ելքեր

 
     

4

Արտարժույթի փոխարժեքային տարբերություններ

 
     

5

Դրամական միջոցների մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում (1+2-3±4)

 

 

1. Սույն ձևի ներկայացման ժամկետը եռամսյակային (տարվա սկզբից՝ աճողական) արդյունքներով՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ն է:

2. Սույն ձևի ներկայացման ժամկետը տարեկան արդյունքներով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ն է:

 

__________________________________

(ընկերության ղեկավարի ստորագրությունը)

________________________

(անուն, ազգանուն)

 

Կ.Տ.»:

 

(առկայության դեպքում)