«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 սեպտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016303
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 օգոստոսի 2016 թ.
թիվ 138-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2016թ. սեպտեմբերի 26-ից շրջանառության մեջ դնել «Վարդան Մամիկոնյան» ոսկե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2016 թ. օգոստոսի 31 Երևան |
Հավելված |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Վարդան Մամիկոնյան» ոսկե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Ավարայրի ճակատամարտը» մանրանկարից (1482 թ., Շարակնոց): Աջ կիսաշրջագծում` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «Au 999,9», «100 g», ձախ կիսաշրջագծում` «REPUBLIC OF ARMENIA», «2016», ներքևում «DRAM 200000 ԴՐԱՄ» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է դրվագ Գ. Խանջյանի «Վարդանանք» գոբելենից (1983 թ.): Շրջագծով «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» և «VARDAN MAMIKONIAN» հայերեն և անգլերեն մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը | 200 000 դրամ |
Մետաղը և հարգը ոսկի | 999,90 |
Քաշը | 100 գ |
Տրամագիծը | 50,0 մմ |
Որակը | պրուֆ |
Դրամաշուրթը |
ընդհատվող ատամնավոր, համարակալված |
Տպաքանակը | 100 հատ |
Էսքիզների հեղինակն է Արամ Ուռուտյանը:
Հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«Վարդան Մամիկոնյան» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները