ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2016 թվականի N 948-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 461-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 3 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և գումար հատկացնելու մասին» N 461-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N 2 հավելվածի:
3. 2016 թվականի ամառային զորակոչի շրջանակներում այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 20 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 3000.0 հազ. դրամ՝ համաձայն N 4 հավելվածի:
4. Սահմանել, որ`
1) սույն որոշման հավելվածներում նշված մարմինները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության) այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները պետք է վճարեն այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով.
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրված գումարները պետք է փոխանցվեն Երևանի քաղաքապետարանին՝ Երևան քաղաքի այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. սեպտեմբերի 19 Երևան |
Հավելված N 1 |
Հավելված N 2 |
Հավելված N 3 |
Հավելված N 4 |
Հավելված N 5 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|