ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2016 թվականի N 590-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ Ռուսաստանի Դաշնություն ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Աշխատանքային այցով 2016 թվականի հուլիսի 6-8-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղվող պատվիրակության` համաձայն հավելվածի, ծախսերը կատարել՝
1) Գևորգ Կոստանյանինը՝ 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) Էմիլ Բաբայանինը, Արմեն Հարությունյանինը, Եղիազար Ավագյանինը, Դիանա Պետրոսյանինը, Քրիստինե Մելքոնյանինը և Հայկ Խաչատուրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցներից՝ Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացված գումարների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հուլիսի 4 |
Հավելված |
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-8-Ը Ռուսաստանի Դաշնություն մեկնՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Կոստանյան |
- ՀՀ գլխավոր դատախազ (պատվիրակության ղեկավար) |
Է. Բաբայան |
- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ |
Ա. Հարությունյան |
- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ |
Ե. Ավագյան |
- ՀՀ գլխավոր դատախազության միջազգային համագործակցության և իրավական ապահովման վարչության պետ |
Դ. Պետրոսյան |
- ՀՀ գլխավոր դատախազության միջազգային համագործակցության և իրավական ապահովման վարչության ավագ դատախազ |
Ք. Մելքոնյան |
- ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական |
Հ. Խաչատուրյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության 4-րդ բաժնի կրտսեր օպերլիազոր |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |