ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2016 թվականի N 536-Ա
ԳՐԻՇԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1711-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝
Գրիշա Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունիսի 22 Երևան |
