«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60511198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 մարտի 2011 թ. |
N 177-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 975-Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Սահմանել վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |
|
ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը (այսուհետ` Կարգ) սահմանվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված օրինակելի կարգի հիման վրա:
2. Սույն Կարգը նպատակ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդում (այսուհետ` Խորհուրդ) սահմանելու վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարման միասնական կարգ և պայմաններ, ինչպես նաև ֆիզիկական անձանց (այսուհետ` Անձինք) համար հնարավորություններ ստեղծելու` ըստ անհրաժեշտության, ծանոթանալու վարչական գործերի նյութերին և օրենքով սահմանված կարգով դրանցից ստանալու տեղեկատվություններ, ձեռք բերելու քաղվածքներ, պատճեններ (լուսապատճեններ):
3. Սույն Կարգով սահմանվում են Խորհրդում վարչական վարույթի վերաբերյալ գործերի բացման և վարման, վարչական վարույթի իրականացման, վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաև վարչական վարույթի վերաբերյալ գործերով Խորհրդում ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները:
4. Սույն Կարգի գործողությունը տարածվում է օրենքով սահմանված կարգով անձանց դիմումի կամ բողոքի (այսուհետ` դիմում) հիման վրա, ինչպես նաև Խորհրդի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների վրա, եթե դիմումի կամ նախաձեռնության նպատակը գրավոր վարչական ակտ ընդունելն է:
5. Վարչական վարույթին առնչվող` սույն Կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են Օրենքում:
II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. Խորհրդում վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմվում և վարվում են Խորհրդի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` անձանց դիմումի հիման վրա կամ Խորհրդի նախաձեռնությամբ, Օրենքի 30-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթ հարուցվելու պահից:
7. Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթն իրականացնում է Խորհրդի աշխատակազմի այն կառուցվածքային ստորաբաժանումը, որին տվյալ դիմումը հանձնարարականով հասցեագրվում է որպես պատասխանատու կատարողի:
8. Խորհրդի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթն իրականացնում է Խորհրդի աշխատակազմի այն կառուցվածքային ստորաբաժանումը, որի կողմից ներկայացված նյութերի կամ առաջարկի հիման վրա այն հարուցվում է, եթե Խորհրդի նախագահի կամ Խորհրդի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ որպես պատասխանատու կատարող Խորհրդի աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանում նախատեսված չէ:
9. Եթե Խորհուրդը, Օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում է դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ վարչական վարույթի վերաբերյալ գործ չի կազմվում, իսկ դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին:
10. Եթե Օրենքի 33-րդ հոդվածի համաձայն` վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ օրինական հիմքով (սխալ վերահասցեագրման, կամ վերադարձման, կամ այլ պատճառով) ենթակա է Խորհրդի կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու պահից ևս կազմվում է վարչական վարույթի վերաբերյալ գործ` սույն Կարգին համապատասխան:
11. Խորհուրդը վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմում և վարում է առանձին-առանձին` հետևյալ խմբերով`
1) անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.
2) Խորհրդի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր:
12. Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը, տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով Խորհուրդ բերված բողոքը, դատարան ներկայացված հայցը և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում` նաև դրան առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը:
13. Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դրանց պատճենները: Իրեղեն ապացույցները (բացառությամբ այն նյութերի, որոնք պահպանման ենթակա չեն) գործին կցվում են փաթեթավորված կամ ամրակարված վիճակով` կնքված Խորհրդի աշխատակազմի կնիքով:
14. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են կենտրոնացված և միասնական համարակալման համակարգի կիրառմամբ:
15. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են, որն իրականացվում է աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ:
16. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի համարակալումն իրականացվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանում նշում կատարելու միջոցով:
17. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի համարակալումն աճող թվերով իրականացվում է առանձին` սույն Կարգի 11-րդ կետով սահմանված յուրաքանչյուր խմբի համար:
18. Վարչական վարույթի վերաբերյալ գործին հերթական համարի հետ միաժամանակ տրվում է նաև պայմանանշան` ըստ տվյալ վարչական գործի վարույթն իրականացնող Խորհրդի աշխատակազմի պատասխանատու (կատարող) կառուցվածքային ստորաբաժանման: Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են հետևյալ այբբենական պայմանանշաններով, համապատասխանաբար`
1) իրավական ապահովման և վերահսկողության վարչություն` «ԻԱՎՎ».
2) (ենթակետն ուժը կորցրել է 17.09.15 N 818-Ն)
3) անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչություն` «ԱԳՎՎ».
4) մրցութային և ատեստավորման վարչություն` «ՄԱՎ».
5) զարգացման ծրագրերի և մասնագիտական կատարելագործման վարչություն` «ԶԾՄԿՎ»:
(18-րդ կետը փոփ. 17.09.15 N 818-Ն, 26.07.16 N 609-Ն)
19. Վարչական վարույթի վերաբերյալ գործի շապիկի (կազմի) վրա (Ձև N 1) գրվում են`
1) Խորհրդի լրիվ անվանումը.
2) վարչական վարույթի իրականացման գործառույթներ իրականացնող Խորհրդի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման լրիվ անվանումը.
3) վարչական վարույթի հարուցման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը.
4) վարչական վարույթի վերաբերյալ գործի հերթական համարը` արաբական թվերով, որի սկզբում` գծիկով անջատմամբ, նշվում է սույն Կարգի 18-րդ կետով սահմանված պայմանանշանը: Վարչական գործի հերթական համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը` «Վարչական վարույթ. գործ N- ».
5) այն վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարույթի արդյունքում.
6) «Դիմումի հիման վրա» կամ «Նախաձեռնության հիման վրա» գրառումը:
20. Գործի շապիկի (կազմի) ներքևի աջ անկյունում նշվում են տվյալ վարչական գործով վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը և ազգանունը` պաշտոնի նշումով: Գործի շապիկի (կազմի) վրա նշվում է նաև վարչական վարույթն ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:
21. Վարչական վարույթը սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում է Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներին համապատասխան:
22. Վարչական վարույթն ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են ըստ այն տարեթվի, ամսվա և ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ տվյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել կամ վարույթը կարճվել է (Օրենքի 50-րդ և 58-րդ հոդվածներ):
23. Տվյալ վարչական գործով դատարան հայց ներկայացնելու (Օրենքի 70-րդ հոդված) կապակցությամբ` գործը վարող Խորհրդի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, հանում է դրանում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները և սույն Կարգին համապատասխան` կազմում այդ գործի կրկնօրինակը, որի շապիկի վրա, վերին աջ անկյունում նշվում է` «Բողոքարկվել է» վարչական, դատական կարգով»: Վարչական կարգով բողոքարկելու դեպքում ընդգծվում է «վարչական» բառը, իսկ դատական կարգով բողոքարկելու դեպքում` «դատական» բառը:
24. Վարչական վարույթի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի բնօրինակները դատարան փոխանցելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում դրանք պատճենահանվում են և պահվում գործում` նշելով «բնօրինակը ներկայացված է դատարան»:
25. Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են նաև վարչական կամ դատական վարույթի ընթացքում Խորհուրդ ներկայացված կամ Խորհրդի կողմից ձեռք բերված փաստաթղթերը, իսկ դրանց պատճենները, անհրաժեշտության դեպքում, փոխանցվում են Խորհրդի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում:
26. Վարչական գործի վարույթն ավարտվելուց հետո Խորհրդի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցը կազմում է գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը` նշելով դրանցից յուրաքանչյուրի էջերի քանակը:
27. Ցանկում պետք է նշվեն նաև վարչական գործում առկա իրեղեն ապացույցների անվանումները, դրանց քանակը: Եթե իրեղեն ապացույցները պահպանման ենթակա չեն, նշվում է դրանց համառոտ նկարագիրը: Ցանկի վերջին էջի վրա ստորագրում է վարչական վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձը` նշելով իր անունը, հայրանունը և ազգանունը, ցանկը կազմելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:
28. Ավարտված վարչական վարույթի վերաբերյալ գործերը կարվում և կնքվում են Խորհրդի աշխատակազմի կնիքով:
29. Վարչական վարույթի վերաբերյալ գործի կարված մասում պետք է լինեն Խորհրդի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի և վարչական գործի վարման համար պատասխանատու կատարողի ստորագրությունները, ինչպես նաև ստորագրման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:
30. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը հերթական տարվա ընթացքում պահվում են տվյալ վարույթն իրականացնող Խորհրդի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումում:
31. Յուրաքանչյուր տարվա ընթացքում ավարտված վարչական վարույթի վերաբերյալ գործերը տվյալ տարվա ավարտից հետո, մինչև դրան հաջորդող տարվա փետրվարի 20-ը, հանձնման-ընդունման ակտ կազմելու միջոցով փոխանցվում են Խորհրդի աշխատակազմի արխիվ` կենտրոնացված կարգով պահելու և պահպանելու նպատակով:
32. Վարչական վարույթի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը կարող է չնշվել հանձնման-ընդունման ակտում, այլ պատճենահանվել վարչական վարույթի վերաբերյալ գործից և կցվել հանձնման-ընդունման ակտին` որպես դրա անբաժանելի մաս:
33. Ֆիզիկական անձինք վարչական վարույթի վերաբերյալ գործի փաստաթղթերին, նյութերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են Օրենքով սահմանված կարգով:
III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
34. Խորհրդում կազմվում և վարվում են վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյաններ (այսուհետ` հաշվառման գրանցամատյան):
35. Խորհուրդը կազմում և վարում է առանձին` անձի դիմումի հիման վրա և Խորհրդի նախաձեռնության հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյաններ:
36. Խորհրդի կողմից հաշվառման գրանցամատյանի վարումն իրականացվում է Խորհրդի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից պարբերաբար տրամադրվող տեղեկատվության հիման վրա:
37. Հաշվառման գրանցամատյանը կազմվում և վարվում է յուրաքանչյուր տարվա համար առանձին:
38. Հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վերևի մասում նշվում է Խորհրդի լրիվ անվանումը, Հաշվառման գրանցամատյանը կազմող և վարող Խորհրդի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման լրիվ անվանումը, կենտրոնական մասում` «Գրանցամատյան» բառը, այնուհետ` «Անձի դիմումի հիման վրա» կամ «Վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա» բառերը` հետևյալ հավելումով. «հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման», իսկ շապիկի ներքևի աջ անկյունում` տվյալ Հաշվառման գրանցամատյանում հաշվառված վարչական վարույթի վերաբերյալ գործերի ընդհանուր քանակը, տարեթիվը, որի ընթացքում հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի մասին տեղեկությունները գրանցվում են (Ձև N 2):
39. Հաշվառման գրանցամատյանում տեղեկությունների գրանցման համար նախատեսված յուրաքանչյուր էջ պետք է վերաբերի միայն մեկ վարչական վարույթի վերաբերյալ գործի: Էջը պետք է նախապես այնպես կազմվի, որ դրանում, ըստ անհրաժեշտության, հնարավոր լինի լրացնել սույն Կարգի Ձև N 3-ում նշված երեք աղյուսակները, որոնց համապատասխան էլ Հաշվառման գրանցամատյանի էջերը կազմվում և համապատասխան տեղեկությունները գրանցվում են:
40. N 1 աղյուսակը լրացվում է բոլոր դեպքերում, N 2 աղյուսակը` վարչական ակտի վերաբերյալ վարչական կարգով բողոք բերելու, իսկ N 3 աղյուսակը` վարչական ակտի վերաբերյալ Խորհրդի կողմից դատարան հայց ներկայացնելու դեպքում:
41. N 1 աղյուսակին հաջորդած և լրացված մյուս աղյուսակը կամ աղյուսակները կազմում են N 1 աղյուսակի շարունակությունը: N 3 աղյուսակը լրացնելու դեպքում պետք է հաշվի առնել դատական ատյաններում գործի քննության հնարավորությունը և ըստ այդմ էլ լրացնել N 3 աղյուսակի 12-20-րդ սյունակները` սահմանված կարգով գործը վարչական և (կամ) վճռաբեկ դատարանում քննելու դեպքերում:
42. Եթե վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա գործն ուղարկվել է վերաքննության կարգով նոր քննության, ապա համապատասխանաբար 12-20-րդ` մինչ այդ կատարված գրառումներից ներքև, կատարվում են նոր գրառումներ, որոնք վերաբերում են նոր քննության ընթացքը ներկայացնող տեղեկություններին:
43. N 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները`
1) հաշվառվող վարչական վարույթի վերաբերյալ գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը.
2) դիմումն ստանալու (Խորհրդի նախաձեռնությունը դրսևորելու) տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
3) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը) բնակության (գտնվելու) վայրը, իսկ Խորհրդի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցման դեպքում` այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ Խորհուրդը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.
4) դիմումի հիման վրա (Խորհրդի նախաձեռնությամբ) ներկայացվող հարցի համառոտ շարադրանքը.
5) վարչական վարույթի արդյունքում ընդունված Խորհրդի որոշման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը և ընդունված որոշման համառոտ շարադրանքը.
6) նշում վարչական ակտի մասին դիմողին (վարչական ակտի հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (փոստով առձեռն, և այլն) իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի մասին:
44. N 2 աղյուսակում լրացվում են տվյալ վարչական գործով Խորհուրդ բերված վարչական բողոքը քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին հետևյալ տեղեկությունները`
1) վարչական բողոք բերելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը.
2) վարչական բողոք բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը).
3) վարչական բողոքի համառոտ շարադրանքը.
4) վարչական բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը և համառոտ շարադրանքը.
5) նշում վարչական բողոք բերողին վարչական ակտի մասին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) մասին, ինչպես նաև տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:
45. N 3 աղյուսակում լրացվում են տվյալ վարչական գործով դատական կարգով Խորհրդի կողմից ներկայացված հայցի քննության ընթացքին վերաբերող հետևյալ տեղեկությունները`
1) դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, հայցի համառոտ շարադրանքը.
2) հայցը ներկայացնողի կամ բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), դատավարական կարգավիճակը.
3) հայցի կամ բողոքի վերաբերյալ կայացված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը:
46. Գրանցամատյանում վարչական վարույթի վերաբերյալ գործի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ վարչական գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջացվում:
47. Գրանցամատյանը տեղեկություններ է պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական վարույթի վերաբերյալ գործերի մասին, որի վերջին էջի վրա նշվում է` «Գրանցամատյանը լրացված է» և Խորհրդի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի և աշխատակցի կողմից ստորագրվում` ստորագրման տարեթվի, ամսի և ամսաթվի նշմամբ:
Գրանցամատյանը կարվում և կնքվում է Խորհրդի աշխատակազմի կնիքով:
48. Գրանցամատյանի փաստաթղթային տարբերակում ուղղումներ կատարելու դեպքում Խորհրդի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է:
IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
49. Խորհուրդը վարում է նաև վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան (այսուհետ` ակտերի հաշվառման գրանցամատյան)` փաստաթղթային և էլեկտրոնային (Խորհրդի լոկալ էլեկտրոնային ցանցի միջոցով) տարբերակներով:
50. Վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանը կազմում և վարում է Խորհրդի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը` կենտրոնացված միասնական համակարգի կիրառմամբ: Վարչական ակտերը հաշվառվում են մեկ միասնական գրանցամատյանում:
51. Վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են Խորհրդի անվանումը, տվյալ գրանցամատյանում ակտերի հաշվառման տարեթիվը և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր քանակը:
52. Վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման» (Ձև N 4):
53. Վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվում են Խորհրդի կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերը, այդ թվում` եթե դրանք փոխկապակցված են, կամ միմյանց լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը: Դրանք են`
1) անձի դիմումի հիման վրա կամ Խորհրդի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված որոշումը, այդ թվում` վարչական վարույթը դադարեցնելու վերաբերյալ Խորհրդի որոշումը կամ վարույթը կարճելու մասին որոշումը,
2) օրենքով սահմանված կարգով դատական ակտի հիման վրա Խորհրդի ընդունած որոշումը կամ դատարանի կողմից Խորհրդի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կամ պաշտոնատար անձի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողությունը կատարելու պատասխանատվություն դնելու մասին որոշման հիման վրա Խորհրդի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կամ իրավասու պաշտոնատար անձի ընդունած նոր վարչական ակտը։
54. Վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանի վերջին էջի վրա նշվում է` «Գրանցամատյանը լրացված է» և Խորհրդի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի և համապատասխան աշխատակցի կողմից ստորագրվում է` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսը և ամսաթիվը: Գրանցամատյանը կարվում և կնքվում է Խորհրդի աշխատակազմի կնիքով:
55. Վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները (Ձև N 5)`
1) հաշվառվող վարչական ակտի հերթական համարը.
2) վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը կամ Խորհրդի նախաձեռնությամբ ներկայացվող հարցի համառոտ շարադրանքը.
3) վարչական ակտի անվանումը (որոշում, հրաման և այլն) ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.
4) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը), խմբային չափանիշներով առանձնացվող հասցեատերերի դեպքում` խմբի անվանումը.
5) վարչական ակտի եզրափակիչ մասի (Օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) համառոտ շարադրանքը.
6) վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների այլ փաստաթղթերի անվանումները (դրանց ընդհանուր թիվը).
7) վարչական ակտի` ներառյալ ներդիրների էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածների, այլ փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը (Օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մաս):
56. Ելնելով անհրաժեշտությունից` ակտերի հաշվառման գրանցամատյանում կարող են ներառվել նաև այդ ակտերին վերաբերող այլ տեղեկություններ:
57. Ակտերի հաշվառման գրանցամատյանի փաստաթղթային տարբերակում ուղղումներ կատարելու դեպքում Խորհրդի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է:
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
58. Խորհրդի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, մինչև դրան հաջորդող տարվա մարտի 30-ը, ստուգում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգի պահպանման վիճակը, ուսումնասիրում և վերլուծում է առկա թերությունների և բացթողումների պատճառները, միջոցառումներ է իրականացնում դրանց վերացման, ինչպես նաև այդ գործի համար պատասխանատու աշխատողների աշխատանքի բարելավման ուղղությամբ:
59. Գրանցամատյանների կազմման և վարման կարգի պահանջների միասնական կիրառման ապահովումն իրականացնում է Խորհրդի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:
60. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց, ինչպես նաև վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանները պահպանվում են Խորհրդում` գործավարության կանոններին համապատասխան և օրենքով սահմանված կարգով ենթակա են հանձնման արխիվ:
Ձև N 1
Վարչական վարույթի վերաբերյալ
գործի շապիկի (կազմի)
Բողոքարկվել է`
վարչական կարգով
դատական կարգով
(յուրաքանչյուրի դեպքում ընդգծել)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
________________________________________________________________________________________________________________________(վարչական վարույթի վարման պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման լրիվ անվանումը) |
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ. ԳՈՐԾ N -
________________________________________________________________________________________________________________________ (վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարույթի արդյունքում) |
ՎԱՐՈՒՅԹԸ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ____________________ ՀԻՄԱՆ ՎՐԱ |
___________________________________________________________________________________________________________________________(դիմումի կամ նախաձեռնության) |
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 20 թ. ———————— |
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է 20 թ. ———————— |
_____________________________________________ |
Ձև N 2
Վարչական վարույթի վերաբերյալ
գործերի հաշվառման գրանցամատյանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման լրիվ անվանումը —————————————— |
____________________________________________________________________________________________ |
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
___________________________________________________________________________________________ |
__________________________________ (գրանցամատյանում հաշվառված վարչական վարույթի վերաբերյալ գործերի ընդհանուր թիվը) |
20— |
Ձև N 3
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ
Աղյուսակ N 1
Տեղեկություններ գործը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդում քննարկելու ընթացքի մասին
NN |
Դիմումն ստանալու (Խորհրդի նախաձեռնությունը դրսևորելու) տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
Դիմողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը) բնակության (գտնվելու) վայրը, իսկ Խորհրդի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցման դեպքում` այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ Խորհուրդը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ |
Դիմումի հիման վրա (Խորհրդի նախաձեռնությամբ) ներկայացվող հարցի համառոտ շարադրանքը |
Վարչական վարույթի արդյունքում ընդունված Խորհրդի որոշման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը և ընդունված որոշման համառոտ շարադրանքը |
Նշում վարչական ակտի մասին դիմողին (վարչական ակտի հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (փոստով առձեռն, և այլն) իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Աղյուսակ N 2
Տեղեկություններ բողոքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդում քննարկելու ընթացքի մասին
Վարչական բողոք բերելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
Վարչական բողոք բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը) |
Վարչական բողոքի համառոտ շարադրանքը |
Վարչական բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, |
Նշում վարչական բողոք բերողին վարչական ակտի մասին իրազեկելու եղանակի (փոստով, առձեռն, և այլն) և իրազեկելու տարեթվի, ամսվա, ամսաթվի մասին |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Աղյուսակ N 3
Տեղեկություններ հայցը (Բողոքը) դատարանում քննելու ընթացքի մասին
Հայցի քննությունը դատարանում |
Բողոքի քննությունը գործը վերստին քննող դատարանում | ||||
Դատարան հայց ներկայացնելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և հայցի համառոտ շարադրանքը |
Հայցը ներկայացնողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), դատավարական կարգավիճակը |
Հայցի վերաբերյալ կայացված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը |
Գործը վարույթ ընդունելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և բողոքի համառոտ շարադրանքը |
Բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), դատավարական կարգավիճակը |
Բողոքի վերաբերյալ կայացված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
Բողոքի քննությունը վճռաբեկ դատարանում | ||
Բողոքը վարույթ ընդունելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և բողոքի համառոտ շարադրանքը |
Բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), դատավարական կարգավիճակը |
Բողոքի վերաբերյալ կայացված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը |
18 |
19 |
20 |
Ձև N 4
Վարչական ակտերի հաշվառման
գրանցամատյանի շապիկի (կազմի)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
20——
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
Վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման
Հաշվառված վարչական ակտերի ընդհանուր թիվը` ——————— |
Ձև N 5
Վարչական ակտերի հաշվառման
գրանցամատյանի կազմման
NN |
Վարչական վարույթ հարուցելու հիմքը` |
Վարչական ակտի անվանումը (որոշում, հրաման և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը |
Վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը), խմբային չափանիշներով առանձնացվող հասցեա- տերերի դեպքում` խմբի անվանումը |
Վարչական ակտի եզրափակիչ մասի (Օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) համառոտ շարադրանքը |
Վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների, այլ փաստաթղթերի անվանումները (դրանց ընդհանուր թիվը) |
Վարչական ակտի` ներառյալ ներդիրների էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածների, այլ փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը (Օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մաս) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
(հավելվածը փոփ. 17.09.15 N 818-Ն, 26.07.16 N 609-Ն)