ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2016 թվականի N 750-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 214-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ և 2001 թվականի հուլիսի 20-ի N 662 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 214-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.
«5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի երրորդ պարբերության պահանջները չեն տարածվում այն անձանց վրա, որոնց դոկտորական ատենախոսության թեման սահմանված կարգով հաստատվել է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, և որոնց դոկտորական ատենախոսությունը մինչև 2018 թվականի մարտի 10-ը համապատասխան հաստատությունում նախնական քննարկում է անցել:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2016 թ. հուլիսի 20
Երևան