ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2016 թվականի N 412-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության խորացմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2016 թվականի մայիսի 9-10-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Սուրեն Կարայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արմեն Ղևոնդյանինը և Անի Բադալյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Սուրեն Կարայանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 16 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. մայիսի 16-ի N 412-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-10-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Կարայան | -ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ղևոնդյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետ |
Ա. Բադալյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կցորդ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |