«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616234
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հունիսի 2016 թ. ք. Երևան |
N 40-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՏՈՒՓԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 8-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովում մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու կարգը` համաձայն հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՏՈՒՓԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են տեղամասային ընտրական հանձնաժողովում մեկից ավելի քվեատուփերի օգտագործման հետ կապված հարաբերությունները:
2. Միաժամանակ երկու և ավելի ընտրություն անցկացվելու դեպքում քվեարկության սենյակում տեղադրվում է մեկական քվեատուփ` յուրաքանչյուր ընտրության քվեարկությունը կազմակերպելու նպատակով:
3. Քվեաթերթիկի չափերով պայմանավորված` 1000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասում նույն ընտրության քվեարկությունը կազմակերպելու նպատակով կարող է օգտագործվել 2 քվեատուփ` դրանք իրար վրա տեղադրելու միջոցով:
4. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ստուգում է քվեատուփերի դատարկ լինելը, միաժամանակ փակում, հատուկ կապիչներով կնքում է քվեատուփերը և դրանք տեղադրում քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:
5. Նույն ընտրության քվեարկության համար նախատեսված քվեատուփերից առաջինը լցվելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հատուկ կապիչով փակում է քվեատուփի ճեղքը և փոխում քվեատուփերի դասավորվածությունը` լցված քվեատուփը տեղադրելով ներքևում:
6. Քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ երկրորդ քվեատուփը բացվում է առաջին քվեատուփում առկա բոլոր քվեարկության ծրարները և քվեաթերթիկները Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեսակավորելուց հետո: