ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2015 թվականի |
թիվ 7 |
քաղ. Մոսկվա |
«ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ, ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Զգայուն ապրանքների, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ցանկի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ, ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին համապատասխան` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել զգայուն ապրանքների կից ներկայացվող ցանկը, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:
2. Սահմանել, որ սույն Որոշմամբ հաստատված ցանկի թարմացումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի փոփոխությունները:
3. Ուժը կորցրած ճանաչել`
Եվրասիական տնտեսական համայնքի Միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի)` 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 18 որոշման 2–րդ կետի յոթերորդ պարբերությունը.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2011 թվականի դեկտեմբերի 19-ի «Պետությունների ղեկավարների մակարդակով ԵվրԱզԷՍ-ի միջպետխորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) առանձին որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 17 որոշումը.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2012 թվականի դեկտեմբերի 19-ի «Զգայուն ապրանքների, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումը Մաքսային միության հանձնաժողովն ընդունում է ընդհանուր համաձայնության (կոնսենսուսի) հիման վրա, ցանկում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 25 որոշումը.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2013 թվականի դեկտեմբերի 24-ի «Զգայուն ապրանքների, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ցանկում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 59 որոշումը.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թվականի հոկտեմբերի 10-ի «Զգայուն ապրանքների, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ցանկում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 87 որոշումը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ`
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|